Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները Մինիոնները վերադառնում են Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով Ռուբեն Հակոբյանի կալանավորման վերաբերյալ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել «Այրվող Մոսկվան» վկայում է պատերազմում տեղի ունեցած փոփոխությունների մասին․ միջազգային մամուլի անդրադարձը Գաղտնալսումները՝ հիմնավոր կասկածների դեպքում՝ դատարանի վճռով․ ընտրակեղծիքի 17 գործ հասել է դատարան Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում. ՊԵԿ պարզաբանում «Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Ռուբեն Ռուբինյան թողարկում 10 Վահան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև փոխադարձ հարվածները շարունակվում են Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ

Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքներըՄինիոնները վերադառնում ենApple-ը թանկացնելու է իր արտադրանքըՌուս-ուկրաինական հակամարտությունն ազդում է Եվրոպայի և ՆԱՏՕ-ի անվտանգության վրա. ԳյուլերԵվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջովՌուբեն Հակոբյանի կալանավորման վերաբերյալ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել«Այրվող Մոսկվան» վկայում է պատերազմում տեղի ունեցած փոփոխությունների մասին․ միջազգային մամուլի անդրադարձըԳաղտնալսումները՝ հիմնավոր կասկածների դեպքում՝ դատարանի վճռով․ ընտրակեղծիքի 17 գործ հասել է դատարանԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունների արդյունքներըԵթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում. ՊԵԿ պարզաբանում«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Ռուբեն Ռուբինյան թողարկում 10Վահան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարինՌուսաստանի և Ուկրաինայի միջև փոխադարձ հարվածները շարունակվում ենՀրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀԿասեցվել է Ուռուտ գյուղում գործող պանրի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումը մուտքագրվել է ՍԴ․ ընդունելիության հարցը կքննարկվի 2 օրումԲյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքինՀայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության 11-րդ նստաշրջանինԱմառային տապ և ջերմային հարված. ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համար«Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցությունը ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունների արդյունքներըՎարչապետը ներկա է եղել Երևանի Հակոբ Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը օրենսդրական արգելքի պայմաններում բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ-ն ձայնագրություն է հրապարակելՀունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլըՌուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել«Միասնության թևեր»-ը ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունների արդյունքներըԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ նախագահ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխանՄակրոնը խոստովանել է, որ օգտագործում է արհեստական բանականությունԿավ, փայտ և հայկական ձեռագիր․ Վերնիսաժի կոլորիտըԻրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNNԻգլեսիասը ստիպված է եղել ապացուցել, որ ինքն Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ էՍկանդալ հայկական ֆուտբոլում․ «Նոան» պահանջում է համակարգային փոփոխություններ ՀՖՖ-ումNASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասինԻտալիայի վարչապետը հայտնել է, որ թողել է ծխելըՔաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլըԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններիցԲոլորը կհաշտվեն այն մտքի հետ, որ ընտրություններն անցել են ազատ, թափանցիկ և լեգիտիմ ճանապարհով․ Ալխաս ՂազարյանՄեկնարկում է «Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան ներկայացուցչի ընտրության մրցույթըԱվստրալիան Ուկրաինային կհատկացնի ևս 70 մլն դոլար՝ զենք գնելու համարՋրվեժում բախվել են «Mercedes»-ը և «Opel Zafira»-ն. կան վիրավորներ«Հայաստան» դաշինքից Ռուսլան Բարսեղյանը կալանավորվեց 2 ամսով, Ասատուր Քոչարյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանքԱշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոցԱրմեն Նիկողոսյանը հեռացել է ՀՖՖ փոխնախագահի պաշտոնիցԷներգահամակարգերի բաշխման ցանցին միանալու գործընթացը դարձել է առավել պարզ և ճկունԿալասը նշել է, թե երբ է ԵՄ-ն քննարկելու Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման հարցըՉեխիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը ՀԱՀ-ի հետՄեքսիկան հաղթահարեց խմբային փուլի արգելքը, Կանադան խոշոր հաշվով հաղթեց ԿատարինՄեկնարկել է Գյուրջյան փողոցը Մյասնիկյան պողոտային միացնող ճանապարհի հիմնանորոգումըՓակել փողոց նայող պատուհաններն ու դռներըԿԸՀ-ն Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ վիճակագրական տվյալներ է հրապարակել

Դատախազությունը Մհեր Սահակյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագիր է ներկայացրել

Գլխավոր դատախազությունը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն է հայցել խորհրդարանից։

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածի 1-ին կետի, 2023 թվականի ապրիլի 10-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին է ներկայացրել ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիր: Ըստ նույն կետի պահանջի՝ միջնորդագրին կցվել է նաև պատգամավորի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը: 

Քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավորը, ԱԺ վարչական 2-րդ մասնաշենքի թիվ 314 քննարկումների դահլիճում 2023 թվականի մարտի 31-ին սկսված փակ աշխատանքային քննարկման ժամանակ` ժամը 11։15-ի սահմաններում, խուլիգանական դրդումներով, ցուցադրաբար հակադրվել է Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի (այսուհետև՝ Հանձնաժողով) նախագահ Վ.Վ.-ին, դրսևորել է ագրեսիվ վարքագիծ: Մասնավորապես՝ Մ.Ս.-ն ձեռքով հարվածել է սեղանին, ոտքի կանգնել, բղավելով դիտողություն արել Հանձնաժողովի նախագահին, փակ քննարկման բնականոն աշխատանքը խոչընդոտելու դիտավորությամբ շրջանցել է իր և Վլադիմիր Վարդանյանի միջև նստած պատգամավոր Ա.Ղ.-ին, մոտեցել Հանձնաժողովի նախագահին և աջ ձեռքով դիտավորությամբ հարվածել նրա դեմքի ձախ քունքային շրջանին: Հարվածի հետևանքով Հանձնաժողովի նախագահի առողջությանը պատճառվել է թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով՝ ձախ վերհոնքային շրջանի պատռված վերքի, ձախ վերհոնքային, քթի մեջքի քերծվածքների, ձախ վերին և ստորին կոպերի արյունազեղումների ձևով:

Երևան քաղաքի դատախազությունում քրեական վարույթի նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ կատարված քննությամբ ձեռք են բերվել փաստական տվյալներ, որոնք հիմք են տալիս ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Մ.Ս.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով  (խուլիգանությունը) և 171-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (խուլիգանական դրդումներով առողջությանը թեթև վնաս պատճառելը):

ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: