Ադրբեջանն անամոթաբար խախտել է ՌԽԿ-ի հետ պայմանավորվածությունը․ Բաբայան
Ադրբեջանն անամոթաբար խախտել է Գորիսից Ստեփանակերտ կանանց եւ երեխաների տեղափոխման մասին ՌԽԿ-ի հետ պայմանավորվածությունը։ Այս մասին հայտնել է ԼՂՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը՝ NEWS.am -ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով նախորդ օրը տեղի ունեցած միջադեպը, երբ ադրբեջանցի զինվորականները թույլ չեն տվել Լաչինի միջանցքով անցնել Արցախ մեկնող երեխաներին ու կանանց։
«Տեղափոխման մասին պայմանավորվածություն էր եղել ՌԽԿ-ի եւ Ադրբեջանի միջեւ։ Բայց, ըստ էության, Ադրբեջանի հետ ինչ պայմանավորվածության մասին կարող է խոսք լինել։ Ադրբեջանը ցանկացած հարմար պահի «մոռանում» է տրված խոստումի մասին»,- հայտարարել է Բաբայանը։ Նա հաստատել է, որ տեղափոխումը թույլ չեն տվել ադրբեջանցի զինվորականները, այլ ոչ թե իրենց բնապահպան անվանող անձինք։
«Այսինքն՝ խոսքն արդեն ընդհանրապես բնապահպանների մասին չէ։ Թեեւ բնապահպաններ էլ նրանց չես անվանի։ Այդ մասին շատ է խոսվել եւ գրվել, նրանք կապ չունեն բնապահպանության հետ․ դրանք զինվորականներ են, հատուկ ծառայությունների աշխատակիցներ, եւ պարզապես հանցագործներ, որոնց վարձել են շրջափակմանը մասնակցելու համար։ Անամոթաբար, շրջանցելով միջազգային իրավունքի բոլոր պայմանագրերը, նորմերն ու սկզբունքները, նրանք արեցին այն, ինչ արեցին»,- շարունակել է Բաբայանը։ Ադրբեջանցի զինվորականները ոչ մի կերպ չեն բացատրել իրենց գործողությունները։
«Ինչ ուզում ենք, անում ենք. Առավել եւս, որ նրանք գործում են բացարձակ անպատժելիության մթնոլորտում, այդ թվում՝ միջազգային հանրության կողմից»,- եզրափակել է Արցախի նախագահի խորհրդականը։


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...