Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Դա տեղի է ունենում միայն «ի պաշտպանություն կանանց և աղջիկների». ՄՕԿ-ը արգելել է տրանսգենդերների մասնակցությունը Սամվել Կարապետյանի և ևս 2 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. մանրամասներ «Երաժշտական Բաթումի» մշակութային ծրագիրը՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում Միրզոյանը և Բայրամովը նշել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հետագա կարգավորման գործընթացում առկա դրական զարգացումները Փոլ ՄաքՔարթնին նոր ալբոմ եւ Լենոնի հետ ընկերության մասին երգ է գրել Կարինա Ակոպովա և Նիկիտա Ռախմանին զույգը՝ Աշխարհի գեղասահքի առաջնության լավագույն տասնյակում Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաղթել է «Agzamov Memorial» միջազգային մրցաշարում Ինչպիսի՞ն են էքստրեմալ եղանակային երևույթներով պայմանավորված վնասների մակարդակները Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել Կրթությունը պետք է լուսավորի և թևեր տա երեխաներին Քուվեյթում հարձակման է ենթարկվել Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի հետ կապված նավահանգիստը Հայաստանի դեմ հիբրիդային հարձակումները գալիս են ռուսական, թուրքական և ադրբեջանական մամուլից. պատգամավոր

Դա տեղի է ունենում միայն «ի պաշտպանություն կանանց և աղջիկների». ՄՕԿ-ը արգելել է տրանսգենդերների մասնակցությունըՍամվել Կարապետյանի և ևս 2 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. մանրամասներ
Ալեն Սիմոնյանի և մի խումբ անձանց միջև միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
«Երաժշտական Բաթումի» մշակութային ծրագիրը՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում Wizz Air-ը երկու նոր ուղղություն կմեկնարկի՝ դեպի Էյնդհովեն և Բրյուսել
Միրզոյանը և Բայրամովը նշել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հետագա կարգավորման գործընթացում առկա դրական զարգացումները
Փոլ ՄաքՔարթնին նոր ալբոմ եւ Լենոնի հետ ընկերության մասին երգ է գրելԿարինա Ակոպովա և Նիկիտա Ռախմանին զույգը՝ Աշխարհի գեղասահքի առաջնության լավագույն տասնյակումԳրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաղթել է «Agzamov Memorial» միջազգային մրցաշարումԴատարանը արդարացրել է պետական դավաճանության մեջ մեղադրվող կնոջըԻնչպիսի՞ն են էքստրեմալ եղանակային երևույթներով պայմանավորված վնասների մակարդակներըԻրանի վրա ցանկացած հարձակում բումերանգի էֆեկտ կունենա. ՎելայաթիՌուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
ԱՄՆ-ը համոզել է Ծոցի երկրներին, որ պաշտպանnւմ է միայն իրեն և Իսրայելին. ՄեդվեդևԻսրայելի պաշտպանության բանակը սպառնացել է շարունակել իրանցի առաջնորդների «որսը»20-ամյա աղջկան 3-րդ հարկից գցել են. մանրամասներ՝ 4 տարի առաջ տեղի ունեցած ահասարսուռ դեպքիցՈւկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացմանՄիջնորդ երկրներն Իրանից ազդանշաններ են փոխանցում. նեղուցներով էներգիա է հոսում. Մարկո ՌուբիոԻրանում ավիաhարվածներից վնաuված քաղաքացիական օբյեկտների թիվը հասել է 92 հազարիԻՀՊԿ-ն քաղաքացիական անձանց կոչ է արել հեռանալ ԱՄՆ ուժերի տեղակայման վայրերիցԻրանը սպառնում է հարվածել տարածաշրջանում գտնվող հյուրանոցներին, որտեղ ԱՄՆ զինվորականներ կան. FarsԿրթությունը պետք է լուսավորի և թևեր տա երեխաներինՔուվեյթում հարձակման է ենթարկվել Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի հետ կապված նավահանգիստըՀայաստանի դեմ հիբրիդային հարձակումները գալիս են ռուսական, թուրքական և ադրբեջանական մամուլից. պատգամավորՄի խումբ անձինք օժանդակել են զորակոչիկին՝ խաբեությամբ զորակոչից խուսափելու փորձ կատարելունԱՄՆ-ում դպրոցականների շրջանում տարածվում է «Հինգ գիշեր Էպշտեյնի մոտ» բրաուզերային խաղը. BloombergՆշանակալի իրադարձություն է Ադրբեջանով դեպի ՀՀ ապրանքների տարանցման արգելքի վերացումը. ԳրիգորյանԵթե Հայաստանը շարունակի այն քաղաքականությունը, որը հիմա վարում է, պատերազմից վախենալու որևէ պատճառ չի լինի. ՌուբինյանԿապանում հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է սելավատարի պատնեշը․ փրկարարները իրականացնում են համապատասխան աշխատանքներՀրապարակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2025 թվականի տարեկան հաղորդումըԻրանը կշարունակի պայքարը մինչև «լիակատար հաղթանակ». Մոհամմադ Բաղեր ՂալիբաֆԱնհամբեր սպասում եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը. ԿոշտաՀորդառատ անձրևների հետևանքով Սյունիքում առաջացել են քարաթափումներԻսրայելական զինուժն ընդլայնում է ցամաքային ներխուժումը Լիբանանի տարածքՀարավային Կովկասում լոգիստիկ ենթակառուցվածքների դիվերսիֆիկացումը զգալիորեն կխթանի արտաքին առևտուրը․ ՀՀ փոխվարչապետՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրները պատմության մեջ առաջին անգամ հասել են 2%-ի շեմինԵրեկ մեկնարկեց «Հայ վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնըԼսելու և արձագանքելու պատրաստակամությունը որքան կենսական է փրկարարի, նույնքան էլ՝ երաժշտի համար․ Հայկ Մելիքբեկյան, «Համազգեստից դուրս»Բացահայտվել է 113 մլն կանխիկ արտարժույթի ներկրման և ստվերային շրջանառության դեպքերWWF Հայաստանը նշում է Երկրի Ժամի 20-ամյակը՝ հանրային միջոցառմամբ Հանրապետության հրապարակումՄհեր Գրիգորյանը Ղազախստանում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերինՆԱՏՕ-ն տարեկան զեկույցում ողջունել է խաղաղության գործընթացի նշանակալի առաջընթացըՌոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել է Լեռնային գործընկերության 7-րդ գլոբալ հանդիպման նախարարական քննարկմանըՊուտինը խոշոր գործարարներին առաջարկել է կամավոր ֆինանսավորել պատերազմը. The BellԱՄՆ-ում իրականացվել են անհայտ hրթիռի փորձարկումներՀութիները սպառնացել են ներխուժել Մերձավոր Արևելքի հակամարտության մեջՎթարային ջրանջատում Արարատի մարզի Զորակ գյուղումՎիքիպեդիան արգելել է հոդվածներ գրել արհեստական բանականության օգնությամբՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը Գերմանիայի ԱԳՆ պետքարտուղարի հետ
Մամուլ

Փաշինյանն աշխարհաքաղաքական սեղանին ընդամենն իր կեղծ, այսպես ասած, ժողովրդավարության արժեքն է դրել

«Փաստ» օրաթերթը գրում է․

«Մեծ հաշվով, բավականին լուրջ քաղաքական նրբություն կա, որը էական ազդեցություն կարող է ունենալ գործընթացների վրա: Եվ այս ամենն, իհարկե, արվում է շատ անփույթ, անպատասխանատու և ուշացումներով: Ինչպե՞ս է ստացվում, որ Ադրբեջանը երկու օր շուտ գալիս, ինչ պետք է, վերցնում է: Ի՞նչ է, մենք հետախուզություն չունե՞նք: Մեծ-մեծ խոսում են արտաքին հետախուզություն ստեղծելու մասին, օրումեջ 200 դոլարանոց շպիոններ են բռնում… Իսկ Ադրբեջանը 2 օր առաջ գալիս է, այստեղ նոր հիշում են, որ այնտեղ ճանապարհ ունեին սարքելու»,- նկատեց Վիգեն Հակոբյանը:

Անդրադառնալով բանակցային գործընթացներին ու դրանց նշանակությանը վերոնշյալի համատեքստում՝ քաղտեխնոլոգը շեշտեց.

«Նիկոլ Փաշինյանը, ընդհանուր առմամբ, ստրատեգիական խնդիր ունի. այն է՝ ստորագրել, այսպես կոչված, խաղաղության պայմանագիր, որով ինքն ընդամենը կփորձի ֆիքսել ՀՀ տարածքային ամբողջականությունը՝ իր պատկերացմամբ՝ 29 հազար 800 քառակուսի կիլոմետրի շուրջ: Ի սկզբանե հայտարարում է, որ Արցախի հետ առնչություն չունի, լավագույն դեպքերում ասում է, որ կզբաղվեն հումանիտար, սոցիալական հարցերով, ըստ էության, ինչպես յուրաքանչյուր երրորդ երկիր: Ասում է նաև, որ իրեն 2 հարց է հետաքրքրում. առաջինը, որ 29 հազար 800 քառակուսի կիլոմետրն Ադրբեջանը ճանաչի, երկրորդը՝ Արցախում հայերին գոնե չկոտորեն, անվտանգության ու իրավունքների երաշխիքներ լինեն: Դրա համար է հայտարարում, որ իրեն երաշխավորներ են պետք, ովքեր կերաշխավորեն, որ Ադրբեջանը չի խախտի Արցախի բնակչության անվտանգությունն ու իրավունքները, ա՛յս-ա՛յս սահմաններով կճանաչի ՀՀ տարածքային ամբողջականությունը՝ լավ հասկանալով, որ թուղթ ստորագրելով՝ ոչինչ չի լուծվում, և այդ թուղթը լավագույն դեպքում կարող է մնալ օդում: Փաշինյանը երաշխավոր է փնտրում՝ հայտարարելով, որ ռուսները երաշխավոր չեն, ամեն ինչ անելով՝ նրանց հատուկ վանում է, բայց միաժամանակ նաև ասում, թե, կարծես, բրյուսել յան ֆորմատն էլ չի աշխատում»: Իսկ իրականում, Վիգեն Հակոբյանի դիտարկմամբ, որևէ մեկը չի ուզում նշված գործընթացի երաշխավոր լինել:

«Ռուսները, լավ թե վատ, կան և ասում են, որ պարտավորությունները կկատարեն, քանի որ իրենք են երաշխավորը: Նիկոլն էլ ասում է՝ լավ երաշխավոր չեք, կփորձեմ ուրիշ տեղ փնտրել, բայց ուրիշ երաշխավորներ Արևմուտքում չկան: Արևմուտքին զուտ հետաքրքրում է միայն այն, որ Փաշինյանը և Ալիևը ամեն ինչ անեն ռուսական զորքը հետագայում նաև տարածաշրջանից դուրս հանելու համար: Ռուսների փոխարեն այստեղ անվտանգության երաշխավոր լինելու հարցը Արևմուտքին չի հետաքրքրում: Այս ամենը հաշվի առնելով՝ Փաշինյանի խաղաղության դարաշրջանի կոնցեպտն ամբողջությամբ տապալված է: Առհասարակ, լուզեր մարդկանցից ձևավորված իշխանությունը չի կարող արտաքին քաղաքական դաշտում հաջողություն ունենալ: Իսկ երաշխավոր չեն կանգնում, որովհետև իրեն որևէ մեկը չի հավատում՝ հասկանալով, որ Բրյուսելում մի բան է ասում, Մոսկվայում՝ այլ բան, Իրանում՝ մեկ այլ բան, Ֆրանսիայում՝ ամբողջությամբ այլ: Սա է պատճառը, որ իր հետ որևէ մեկը անգամ միջնաժամկետ որևէ գործ ունենալ չի ցանկանում, առավել ևս, որ նույն Արևմուտքն ու ՌԴ-ն շահեր ունեն Ադրբեջանի հետ: Մինչդեռ Փաշինյանն աշխարհաքաղաքական սեղանին՝ այդ սակարկության դաշտում, ընդամենն իր կեղծ, այսպես ասած, ժողովրդավարության արժեքն է դրել, ու արդյունքում ոչինչ չի ստացվում, ոչ ոք բանի տեղ չի դնում: Ամբողջ բանակցային թատրոնը նաև նրա համար է, որ Փաշինյանը ոչ միայն «խաղաղության պայմանագրի», այլև իր համար է անձնական երաշխավոր փնտրում, ինչը չի ստանում»,- ասաց Հակոբյանը՝ նշվածով պայմանավորելով Փաշինյանի նաև իրարամերժ հայտարարությունները: Հաշվի առնելով նկարագրված իրավիճակը՝ Վ. Հակոբյանը նշեց, որ հիմա բավականին ծանր վիճակում ենք:

«Իրավիճակը պատային է. ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն վիճակ է: Այս իշխանությունները պատերազմի չեն պատրաստվում, որովհետև երբ ՀԱՊԿ-ը զենք - զինամթերք է առաջարկում, հրաժարվում են: Փաշինյանը նաև ամբողջ աշխարհով մեկ հայտարարում է՝ «փող ունենք, բայց մեզ զենք տվող չկա», նաև բողոքում է ՀՕՊ համակարգերից՝ աշխարհին, ըստ էության ասելով, թե «մենք թույլ ենք, կռվող չենք և չենք էլ պատրաստվում, կոնսոլիդացիա չկա»:

Իր, այսպես կոչված, խաղաղությունն էլ ամեն ինչ զիջելու մեթոդոլոգիայով չի ստացվում, որովհետև Ադրբեջանին առանձնապես այդ խաղաղությունը պետք չէ: Ասում է՝ ինձ պետք է, որ թղթի վրա գրես, որ Ղարաբաղը իմն է, ու պետք է լուծենք նաև միջանցքի հարցը, իսկ մնացածն առանց քո խաղաղության էլ կգրավեմ: Այսինքն, ո՛չ այն է ստացվում, ո՛չ այն, դրա համար էլ փակուղային իրավիճակ է: Եվ որպեսզի ինչ-որ բան ստացվի, Հայաստանում նախևառաջ պետք է լինի այնպիսի ղեկավարություն, որը կա՛մ կպատրաստվի կռվի, կա՛մ դրա հետ մեկտեղ կփորձի շտկել բոլոր հարաբերությունները դաշնակիցների, բարեկամների ու գործընկերների հետ»,-ընդգծեց քաղտեխնոլոգը՝ հավելելով, որ մեզ մոտ այս առումով բարդ վիճակ է, քանի որ ոչ մի դաշնակից, գործընկեր իրականում չունենք ո՛չ ռազմաքաղաքական, ո՛չ էլ քաղաքական տեսանկյունից, ինչը ևս վերոնշյալ փակուղու տրամաբանության մեջ է: Վիգեն Հակոբյանը շեշտեց, որ «բոլորի հետ լավ ենք այնպես, ինչպես լավ ենք Ռուսաստանի հետ»: Այս համատեքստում անդրադառնալով այս փուլում ՌԴ-ից եկող ազդակներին՝ կապված ՀՀ-ի կողմից հատկապես Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացման գործընթացի հետ, քաղտեխնոլոգը հավելեց. «Այս պահին Արևմուտք-ՌԴ հակամարտության մեջ ամենասուր, ֆոնային և գերզգայուն հարցերից մեկը Միջազգային քրեական դատարանի կողմից Պուտինի ձերբակալման հարցն է: Այն, որ հենց այս պահին է Հայաստանը որոշել վավերացնել կանոնադրությունը, Մոսկվան և անձամբ Պուտինը սա ուղղակի որպես թշնամական քայլ են դիտարկել ՌԴ-ի նկատմամբ՝ անկախ ՀՀ իշխանությունների բերած պատճառաբանությունից, ըստ որի, նպատակը հետագայում Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելն է: Իրավական տեսանկյունից նշվածը նոնսենս է: Քաղաքական տեսանկյունից առավել ևս նոնսենս է. հաշվի առնելով ՀՀ իշխանությունների ու անձամբ Փաշինյանի գերնուրբ վերաբերմունքն Ադրբեջանի նկատմամբ՝ ֆանտաստիկայի ժանրից է մտածել, թե Ադրբեջանին պետք է դատի տան: Իշխանությունների համար սա ընդամենն «ատմազկա» է: Սա բավականին վտանգավոր գործընթաց է: Կարող են համարել, որ ՀՀ-ն կարմիր գիծ է անցնում ու բավականին կոշտ պատասխան լինի, ընդ որում՝ սիմետրիկ և ասիմետրիկ»: Ինչ վերաբերում է նշվածի շուրջ հանրության և հատկապես ՀՀ քաղաքական ուժերի արձագանքներին, նա հավելեց.

«ՀՀ քաղաքական կուսակցությունների, ուժերի դիրքորոշումը ոչ թե այս կամ այն անձի հարցազրույցներով, այլ կուսակցությունների քաղաքական հայտարարություններով է պայմանավորվում: Խոսքն իշխանության, Փաշինյանի հետ հանդիպումների գնացող արտախորհրդարանական ուժերի մասին չէ, իրենց հետ ամեն ինչ վաղուց պարզ է: Բայց ընդդիմադիր դաշտում միակ կուսակցությունը, որը պաշտոնապես արձագանքել է, ՀՀԿ-ն է, որը հանդես է եկել քաղաքական հայտարարությամբ: Կուսակցությունը քաղաքական բառապաշարով ու եզրույթներով բավականին կշռադատված քաղաքական գնահատական է տվել իրավիճակին, որը ստեղծվել է այսօրվա վարչախմբի արկածախնդիր գործողությունների պատճառով՝ կապված Հռոմի ստատուտի հաստատման գործընթացի հետ»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում