Տեղ գյուղի սահմանին եռակողմ բանակցություններ են ընթացել
«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ երեկ Տեղ համայնքի ողջ սահմանային հատվածում ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչների մասնակցությամբ բանակցություններ են ընթացել հայ-ադրբեջանական կողմերի ներկայացուցիչների միջեւ։
Ըստ մեր աղբյուրի՝ Սյունիքում է եղել նաեւ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը։ Փորձել են ադրբեջանցիներին համոզել՝ փոքր-ինչ նահանջել նախորդ օրը գրաված դիրքերից՝ առնվազն մինչեւ Բարեկամության արձանի հատվածը, որի շուրջը, ըստ տեղեկությունների, նախնական պայմանավորվածություններ են եղել։ Սակայն բանակցություններն անպտուղ են եղել, եւ ադրբեջանական զինուժը շարունակում է խրամատավորվել Տեղ համայնքից մի քանի մետր հեռավորության վրա գտնվող այգիներում։ Առհասարակ, ադրբեջանցիները, ի տարբերություն հայերի, երբեք կամովին չեն հրաժարվել իրենց ձեռքբերումներից։
Ի դեպ, մեր աղբյուրներն ասում են, որ երեկ անգամ ձեռնամարտ է եղել հայ եւ ադրբեջանցի զինծառայողների միջեւ, չնայած 2020 թվականից հետո Տեղ համայնքի տարածքում հայ դիրքապահներ չեն տեղակայվել, եւ ընդամենը մեկ կամ երկու ռուսական խաղաղապահների հենակետ է այստեղ եղել։ Այդուհանդերձ, նախօրեից ՊՆ-ն ուշացած քայլեր է ձեռնարկել՝ տասնյակ զինվորներ է տեղակայել այդ հատվածում»;
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում