Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Սամվել Կարապետյանի և ևս 2 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. մանրամասներ «Երաժշտական Բաթումի» մշակութային ծրագիրը՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում Միրզոյանը և Բայրամովը նշել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հետագա կարգավորման գործընթացում առկա դրական զարգացումները Փոլ ՄաքՔարթնին նոր ալբոմ եւ Լենոնի հետ ընկերության մասին երգ է գրել Կարինա Ակոպովա և Նիկիտա Ռախմանին զույգը՝ Աշխարհի գեղասահքի առաջնության լավագույն տասնյակում Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաղթել է «Agzamov Memorial» միջազգային մրցաշարում Ինչպիսի՞ն են էքստրեմալ եղանակային երևույթներով պայմանավորված վնասների մակարդակները Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել Կրթությունը պետք է լուսավորի և թևեր տա երեխաներին Քուվեյթում հարձակման է ենթարկվել Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի հետ կապված նավահանգիստը Հայաստանի դեմ հիբրիդային հարձակումները գալիս են ռուսական, թուրքական և ադրբեջանական մամուլից. պատգամավոր Մի խումբ անձինք օժանդակել են զորակոչիկին՝ խաբեությամբ զորակոչից խուսափելու փորձ կատարելուն

Սամվել Կարապետյանի և ևս 2 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. մանրամասներ
Ալեն Սիմոնյանի և մի խումբ անձանց միջև միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
«Երաժշտական Բաթումի» մշակութային ծրագիրը՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում Wizz Air-ը երկու նոր ուղղություն կմեկնարկի՝ դեպի Էյնդհովեն և Բրյուսել
Միրզոյանը և Բայրամովը նշել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հետագա կարգավորման գործընթացում առկա դրական զարգացումները
Փոլ ՄաքՔարթնին նոր ալբոմ եւ Լենոնի հետ ընկերության մասին երգ է գրելԿարինա Ակոպովա և Նիկիտա Ռախմանին զույգը՝ Աշխարհի գեղասահքի առաջնության լավագույն տասնյակումԳրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաղթել է «Agzamov Memorial» միջազգային մրցաշարումԴատարանը արդարացրել է պետական դավաճանության մեջ մեղադրվող կնոջըԻնչպիսի՞ն են էքստրեմալ եղանակային երևույթներով պայմանավորված վնասների մակարդակներըՌուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
ԱՄՆ-ը համոզել է Ծոցի երկրներին, որ պաշտպանnւմ է միայն իրեն և Իսրայելին. ՄեդվեդևԻսրայելի պաշտպանության բանակը սպառնացել է շարունակել իրանցի առաջնորդների «որսը»20-ամյա աղջկան 3-րդ հարկից գցել են. մանրամասներ՝ 4 տարի առաջ տեղի ունեցած ահասարսուռ դեպքիցՈւկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացմանՄիջնորդ երկրներն Իրանից ազդանշաններ են փոխանցում. նեղուցներով էներգիա է հոսում. Մարկո ՌուբիոԻրանում ավիաhարվածներից վնաuված քաղաքացիական օբյեկտների թիվը հասել է 92 հազարիԻՀՊԿ-ն քաղաքացիական անձանց կոչ է արել հեռանալ ԱՄՆ ուժերի տեղակայման վայրերիցԻրանը սպառնում է հարվածել տարածաշրջանում գտնվող հյուրանոցներին, որտեղ ԱՄՆ զինվորականներ կան. FarsԿրթությունը պետք է լուսավորի և թևեր տա երեխաներինՔուվեյթում հարձակման է ենթարկվել Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի հետ կապված նավահանգիստըՀայաստանի դեմ հիբրիդային հարձակումները գալիս են ռուսական, թուրքական և ադրբեջանական մամուլից. պատգամավորՄի խումբ անձինք օժանդակել են զորակոչիկին՝ խաբեությամբ զորակոչից խուսափելու փորձ կատարելունԱՄՆ-ում դպրոցականների շրջանում տարածվում է «Հինգ գիշեր Էպշտեյնի մոտ» բրաուզերային խաղը. BloombergՆշանակալի իրադարձություն է Ադրբեջանով դեպի ՀՀ ապրանքների տարանցման արգելքի վերացումը. ԳրիգորյանԵթե Հայաստանը շարունակի այն քաղաքականությունը, որը հիմա վարում է, պատերազմից վախենալու որևէ պատճառ չի լինի. ՌուբինյանԿապանում հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է սելավատարի պատնեշը․ փրկարարները իրականացնում են համապատասխան աշխատանքներՀրապարակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2025 թվականի տարեկան հաղորդումըԻրանը կշարունակի պայքարը մինչև «լիակատար հաղթանակ». Մոհամմադ Բաղեր ՂալիբաֆԱնհամբեր սպասում եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը. ԿոշտաՀորդառատ անձրևների հետևանքով Սյունիքում առաջացել են քարաթափումներԻսրայելական զինուժն ընդլայնում է ցամաքային ներխուժումը Լիբանանի տարածքՀարավային Կովկասում լոգիստիկ ենթակառուցվածքների դիվերսիֆիկացումը զգալիորեն կխթանի արտաքին առևտուրը․ ՀՀ փոխվարչապետՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրները պատմության մեջ առաջին անգամ հասել են 2%-ի շեմինԵրեկ մեկնարկեց «Հայ վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնըԼսելու և արձագանքելու պատրաստակամությունը որքան կենսական է փրկարարի, նույնքան էլ՝ երաժշտի համար․ Հայկ Մելիքբեկյան, «Համազգեստից դուրս»Բացահայտվել է 113 մլն կանխիկ արտարժույթի ներկրման և ստվերային շրջանառության դեպքերWWF Հայաստանը նշում է Երկրի Ժամի 20-ամյակը՝ հանրային միջոցառմամբ Հանրապետության հրապարակումՄհեր Գրիգորյանը Ղազախստանում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերինՆԱՏՕ-ն տարեկան զեկույցում ողջունել է խաղաղության գործընթացի նշանակալի առաջընթացըՌոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել է Լեռնային գործընկերության 7-րդ գլոբալ հանդիպման նախարարական քննարկմանըՊուտինը խոշոր գործարարներին առաջարկել է կամավոր ֆինանսավորել պատերազմը. The BellԱՄՆ-ում իրականացվել են անհայտ hրթիռի փորձարկումներՀութիները սպառնացել են ներխուժել Մերձավոր Արևելքի հակամարտության մեջՎթարային ջրանջատում Արարատի մարզի Զորակ գյուղումՎիքիպեդիան արգելել է հոդվածներ գրել արհեստական բանականության օգնությամբՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը Գերմանիայի ԱԳՆ պետքարտուղարի հետԻրանի հարավում ականների պայթյունից մի քանի մարդ է զոհվելԻրանը ԱՄՆ-ից չի խնդրել էներգետիկ օբյեկտների վրա հարձակումների 10-օրյա դադար
Հայաստան

Ի՞նչ «ունիվերսալ» փաստաթուղթ է այդ Ալմաթիի հռչակագիրը

«Փաստ» օրաթերթը գրում է․ Ինչպես կարելի է հասկանալ Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանության ներկայացուցիչների, առաջին հերթին՝ իր և ԱԳ նախարարի պաշտոնն զբաղեցնող Արարատ Միրզոյանի հայտարարություններից, իրենց տարփողած «խաղաղության պայմանագրի» հիմքում դնում են ԱՊՀ ձևավորման վերաբերյալ Ալմաթիի հռչակագիրը: Իսկ ի՞նչ է այն, այդ ի՞նչ «ունիվերսալ» փաստաթուղթ է այդ Ալմաթիի հռչակագիրը, որի վրա այդպես հաճախ և սիրահոժար հենվում, որին հղում են անում Հայաստանի օրվա իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Առհասարակ, հարցերը շատ են: Այնքան, որ այստեղ կդիտարկենք դրանց մի մասը միայն:

Ամենից առաջին հարցը, որ ծագում է, այն է, թե այդ ի՞նչ փաստաթուղթ է, որ թշնամական Ադրբեջանը համաձայնել է դրա հիման վրա բանակցություններ վարել և «խաղաղության պայմանագիր» համաձայնեցնել Հայաստանի հետ: Ասել կուզի, եթե մեր թշնամին համաձայնել է մի բանի, ապա կա՛մ Հայաստանը դա պարտադրել է նրան, կա՛մ այդ բանի մեջ թշնամին տեսել է իրեն խիստ ձեռնտու հանգամանքներ: Նիկոլ Փաշինյանի գլխավորած Հայաստանը այսօր ուղղակիորեն ի վիճակի չէ որևէ մեկին որևէ բան պարտադրել: Հնգամյա չարաթավիշ կառավարումը երկիրն ու բանակն այն օրի չեն հասցրել, որ թշնամուն այս կամ այն քայլը պարտադրելու հնարավորություն լիներ:

Ովքեր համաձայն չեն, թող հետաքրքրվեն, թե վերջին 2 տարվա ընթացքում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Հայաստանի Հանրապետության քանի՞ քառակուսի կիլոմետր տարածք է տակավին մնում թշնամական օկուպացիայի տակ (անգամ իշխանության ներկայացուցիչները խոսում էին մի քանի տասնյակ քառակուսի կիլոմետրի մասին): Ասել կուզի՝ եթե ինչ-որ բան պարտադրող լիներ Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը, ապա թշնամական օկուպացիայից ՀՀ տարածքը կազատեր, այլ ոչ թե, պատկերավոր ասած, ծնկներին խփելով, վաշ-վիշ անելով, որպես լացկանյան, մե՛կ Արևմուտքից դիտորդներ կխնդրեր, մե՛կ ՀԱՊԿ-ից կբողոքեր: Մի խոսքով՝ մնում է մյուս տարբերակը, այսինքն, առաջարկել են մի բան, որի մեջ թշնամին իր օգուտն է տեսել: Համեմատության համար նկատենք, որ նույն թշնամին՝ Ադրբեջանը, մերժել էր խնդրի կարգավորման ռուսական չափորոշիչները, որոնք ենթադրում էին Արցախի կարգավիճակի որոշման առկախում, մինչև ընդհանուր իրադրության որոշակի կայունացումը:

Դա, ի դեպ, ԱԺ արտաքին հանձնաժողովի վերջին նիստում փաստեց անձամբ ԱԳ նախարար Միրզոյանը: Միանգամից հարց է ծագում, թե այդ դեպքում Արարատ Միրզոյանը, իր անմիջական ղեկավար Նիկոլ Փաշինյանը ինչո՞ւ են հենց Ալմաթիի հռչակագիրը թափահարում շարունակ: Ի դեպ, Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը նոր չէ, որ խոսում են նշված հռչակագրի մասին: Մեկ տարի առաջ էլ էր այս թեման շրջանառվում: Ըստ որում, այն օրերին իշխանության ներկայացուցիչները դրսևորում էին թեմային չտիրապետելու իրենց «վիճակը», քանզի, օրինակ՝ նույն Արարատ Միրզոյանը 1 տարի առաջ տված հարցազրույցում համոզված պնդում էր, թե Հայաստանն ու Ադրբեջանը միասին 1991- ին են միացել ԱՊՀ ձևավորման փաստաթղթին, մինչդեռ նման բան չկա, իսկ Հայաստանի ու Ադրբեջանի՝ ԱՊՀ-ին անդամակցելու միջև առնվազն տարիուկես միջակայք է եղել:

Ամենից հետաքրքիրը այլ բան է՝ այն, որ ԱՊՀ ձևավորման մասին Ալմաթիի հռչակագիրը հանկարծ մեջտեղ բերվեց գերազանցապես Նիկոլ Փաշինյանի ջանքերով: Վերջինիս հիմնական շեշտադրումն էլ կրկին «նախկիններին» այպանելու ենթատեքստ ուներ և ունի, ասածն էլ այն է, թե՝ տեսե՜ք, ԱՊՀ-ին անդամակցելիս Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Ի դեպ, հիշեցնենք, որ Հայաստանը Ադրբեջանին տարածքային պահանջներ չի ներկայացրել, երկրորդը, որոշակի ճշտումով, թե ինչ ասել է «Ադրբեջանի տարածքային ամբողջականություն», դա, գոնե հայտարարությունների մակարդակով, ճանաչել են նաև առանց հիշյալ հռչակագիրը նշելու:

Բայց Նիկոլ Փաշինյանն այս հարցում առնվազն խեղաթյուրում է իրողությունները: Չիմանալով, թե միտումնավոր, էական չէ: Ողջ հարցն այն է, որ Հայաստանը, ի դեմս Գերագույն խորհրդի, ԱՊՀ ստեղծման մասին համաձայնագիրը (հռչակագիրն էլ ներառվում է, տրամաբանորեն) վավերացրել է 1992 թ. փետրվարի 18-ին կայացրած որոշմամբ: Դա, նկատենք, գործող, ուժի մեջ գտնվող իրավական ակտ է: Եվ հենց այդ վավերացման որոշման մեջ ՀՀ ԳԽ-ն սևով սպիտակի վրա մի ամբողջ շարք էական վերապահումներ է արել, որոնցից առանցքայինն այն է, որ այո, Հայաստանը վավերացնում է այդ փաստաթուղթը, բայց վերապահում է գրանցում, օրինակ՝ «Համաձայնագրի նախաբանի չորրորդ պարբերությունում «ինքնորոշման անկապտելի իրավունքի» բառերը փոխարինել «ժողովուրդների ինքնորոշման անկապտելի իրավունքի» բառերով»: Իմաստ ունի՞ լրացուցիչ բացատրել, թե այդ ինչո՞ւ է 30 տարի առաջ Հայաստանի ԳԽ-ն նման վերապահում արել:

Վերապահում, կարելի է ասել, հատուկ Նիկոլ Փաշինյանի համար: Այսինքն, առանց այդ վերապահման, Հայաստանի համար այդ փաստաթուղթը վավեր չէ՛: Թո՛ւղթ է, և ընդամենը: Բայց հիշյալ ԱՊՀ-ական փաստաթղթերը թափահարող Նիկոլ Փաշինյանից քանի՞ անգամ եք լսել, որ՝ ա) նման և այլ վերապահումներ կան, բ) ինչի՞ մասին է, օրինակ՝ մեջբերված վրապահումը: Ուրիշ հարցեր էլ կան: Չեն կարող չլինել: Հետաքրքիր է, եթե կար այդպիսի մի «ունիվերսալ» փաստաթուղթ, ինչպես Նիկոլ Փաշինյանի «գտած» և իր խեղաթյուրված ընկալմամբ մեկնաբանվող հռչակագիրն է, ապա այդ ինչպե՞ս է, որ գրեթե երեք տասնամյակ Արցախի հիմնախնդրի կարգավորման գործընթացի մեջ ներգրավված օտարերկրյա միջնորդները, ՄԽ համանախագահները, մի խոսքով՝ ոչ մեկը ոչ մի անգամ Ալմաթիի հռչակագրին հղում անելու գոնե փորձ չեն կատարել:

Ի՞նչ է, չգիտեի՞ն դրա տեղը: Ի դեպ, եթե այդքան ունիվերսալ «փաստաթուղթ» է այդ հռչակագիրը, ապա ինչո՞ւ, օրինակ՝ Ռուսաստանը և Ուկրաինան էլ իրենց կոնֆլիկտը դրա հիման վրա չեն լուծում: Ինչո՞ւ ոչ մեկը այդ «համաբալասան» թուղթը չի հիշել այս 30 տարվա մեջ նախկին ԽՍՀՄ տարածքում եղած մի շարք հակամարտությունների ու դրանց կարգավորման հետ կապված: Կարելի է ասել, որ Նիկոլ Փաշինյանի «խաղաղության պայմանագիրը» նաև փաստաթղթորեն է խախուտ հիմքերի վրա: Իսկ թե որքան խախուտ է մնացածը, անգամ իր իսկ հայտարարություններից է երևում. այսպես կոչված «խաղաղության օրակարգը» տապալված է:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում