Արցախի նախագահի փոփոխության հարցն առնվազն կես տարով հետաձգվում է
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի Ազգային ժողովը երեկ երկրորդ ընթերցմամբ հավանություն է տվել Սահմանադրության փոփոխության նախագծին՝ ռազմական դրության ժամանակ հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում խորհրդարանի կողմից երկրի նախագահի ընտրության եւ դրա առանձնահատկությունների վերաբերյալ։ Նախագիծն ուղարկվել է Արցախի Գերագույն դատարան, որտեղ կորոշվի հիշյալ փոփոխության՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը։
Ըստ օրենքի՝ բարձր դատարանը 10 օրից մինչեւ 6 ամիս ժամանակ ունի՝ կարծիք հայտնելու համար: Իսկ սա նշանակում է, որ Արցախի նախագահի փոփոխության հարցն առնվազն կես տարով հետաձգվում է: Թեեւ չի բացառվում, որ անհրաժեշտության դեպքում Գերագույն դատարանն ավելի վաղ եզրակացություն տա, եւ նախագիծը խորհրդարանում դրվի քվեարկության»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...