Արցախի արտգործնախարարը կողմ է արտահայտվել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի վերսկսմանը
Արցախի արտգործնախարար Սերգեյ Ղազարյանը կողմ է արտահայտվել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի վերսկսմանը։
«Արցախ. շրջափակման 100 օր» տեսակամուրջի ժամանակ ԱԳ նախարարը կրկնել է, որ «մենք կարծում ենք, որ բոլոր երեք համանախագահող երկրներն էլ ինչ-որ չափով պատասխանատու են 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակի համար»։
Պատասխանելով Ֆրանսիայի դերի մասին հարցին՝ նախարարը նշել է Լաչինի միջանցքի ապաշրջափակմանը հասնելու փորձերում ակտիվ գործունեության մասին։ «Միեւնույն ժամանակ, հաշվի առնելով, որ շրջափակումը չի վերացվել, այդ աշխատանքները պետք է շարունակվեն»,- ասել է նախարարը։ Նրա խոսքով, ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը, հաշվի առնելով նրա կուտակած փորձը, անհրաժեշտ է վերականգել։


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...