Տիգրան Ավինյանի քաղաքապետ դարձնելու ծանրաձողը ՔՊ-ն գցել է ոտքերին
«Իրավունք» թերթը գրում է. «Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կուլիսներում փնթփնթում են վաղաժամ քաղաքապետի թեկնածու հռչակված Տիգրան Ավինյանի անհամբերությունից: Վերջինս պահանջում է օր առաջ իրեն Երեւանի քաղաքապետ կարգել, իսկ վերին օղակներում ամենեւին էլ նման մտադրություն չկա: Իշխանության օրակարգում շարունակում է մնալ սեպտեմբերին հերթական ընտրություններ անելը, քանի որ վստահություն չկա, որ ընտրության արդյունքում այս անգամ չեն կորցնի մայրաքաղաքային իշխանությունը»:
Իսկ թե ինչո՞ւ Հրաչյա Սարգսյանը շտապեց լքել քաղաքապետի պաշտոնը, սա էլ հերթական տուրքն էր Տիգրան Ավինյանին, որպես ապացույց եւ հոգու հանգստություն, որ ՔՊ-ն չի պատրաստվում վերջին պահին «գցել» գահավիժող վարկանիշով Ավինյանին եւ սեպտեմբերյան ընտրություններին քաղաքապետ։ դարձնել Հրաչյա Սարգսյանին:
Նիկոլ Փաշինյանը սրանով նաեւ չեզոքացնում է Տիգրան Ավինյանի կողմից հնարավոր դավադրությունները՝ ուղղված նիկոլապետության սասանման:
Ի դեպ, Հրաչյա Սարգսյանի այսքան նվաստացումները եւ հրաժարականի հուզիչ ու առանց կսմիթների հայտարարությունը եւս ուներ իր պատճառները: Հայկ Մարությանից ազատվելու գործուն մասնակցության եւ իր բախտի բերմամբ թե պատահմամբ ձեռք բերած քաղաքապետի աթոռն այսքան հեշտությամբ լքելու համար, իհարկե, նախագահ Վահագն Խաչատուրյանն առնվազն «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ պետք է շնորհեր Հրաչյա Սարգսյանին, բայց որոշել են բավարարվել Նիկոլ Փաշինյանի կողմից գործադիրում աշխատանքի տեղավորելով:
Ընդ որում՝ սա թեթեւ ապտակ է նաեւ Տիգրան Ավինյանին, ով կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում պարծեցել էր, թե գործադիրում աշխատելու փորձառությամբ է պայմանավորված՝ քաղաքապետի փոխարեն գործադիրի նիստերին իր մասնակցությունը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի արտգործնախարարին հանել են թիրախային ցուցակից
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել