Կոշտ կարծիք Վենետիկից
«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանի կողմից տարբեր առիթներով տիրաժավորված Սահմանադրական փոփոխությունների փաթեթի հետ կապված նոր զարգացումներ են տեղի ունենում։ Թերթի աղբյուրի փոխանցմամբ, Սահմանադրության փոփոխությունների հանձնաժողովը երկու տարի անց փաստացի ավարտել է աշխատանքները և նախագիծն ուղարկել Վենետիկ։
Ավելին, մեր աղբյուրի փոխանցմամբ, Վենետիկի հանձնաժողովը ներկայացրել է իր նախնական կարծիքը (առայժմ՝ ոչ պաշտոնական մակարդակով)։ Մեզ հետ զրույցում իրավաբանական համայնքում բավական մեծ հեղինակություն ունեցողներից մեկը նշել է, որ եզրակացությունը եղել է սպասվածից չափազանց կոշտ։ Թերթին հայտնի է դարձել, որ հանձնաժողովը հիմնականում շեշտել է նոր Սահմանադրության մեջ ակնհայտ ավտորիտարիզմի տարրեր պարունակելու փաստը, ընդգծվել են խորհրդարանական կառավարման համակարգում ընդունված չափորոշիչների լրջագույն խախտումներ (հատկապես անվտանգային հարցերում վարչապետի լիազորությունների հետ կապված)։
Անուղղակի նաև ակնարկել են, որ նման որակի Սահմանադրական փաթեթով հանրաքվեի գնալը բացահայտ հակաժողովրդավարական գործընթաց է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի արտգործնախարարին հանել են թիրախային ցուցակից
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել