Վստահ եմ, որ մեր առջև ծառացած բազմաթիվ խնդիրները չեն կարող լուծվել միայն պետության միջոցով․Վարդանյան
Անցյալ տարի հիմնեցինք «Մենք ենք, մեր սարերը» գործակալությունը, որն անվտանգության և զարգացման ծրագրեր է մշակում և իրականացնում Արցախի և Սյունիքի համար: Արցախ իմ տեղափոխվելուց հետո գործակալության նպատակներից մեկը պետական-մասնավոր համագործակցության արդյունավետ մոդելի կյանքի կոչումն էր: Ես վստահ եմ, որ մեր առջև ծառացած բազմաթիվ խնդիրները, հատկապես այս բարդ իրավիճակում, չեն կարող լուծվել միայն պետության միջոցով: Հենց այդ պատճառով «Մենք ենք, մեր սարերը» գործակալությունը կարևոր դեր է ունենալու է այդ խնդիրների լուծման հարցում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
«Արցախի համապատասխան պետական կառույցների հետ անցած շաբաթ գործակալության ստորագրած համագործակցության հուշագրերով շուրջ 260 տոննա սննդամթերք է անհատույց տրամադրվել՝ Արցախի պետական պահուստում ներառելու և բնակչության սոցիալական խմբերին հատկացնելու համար: Ծրագիրը նախաձեռնվել էր շրջափակման ընթացքում և հնարավոր դարձավ իրականացնել մեր նվիրատուների աջակցությամբ:
Իր գործունեության ընթացքում գործակալությունը, 159 նվիրատուների աջակցությամբ, արդեն շուրջ 4 մլն դոլարի ծրագրեր է իրականացրել երկու հիմնական ուղղություններով. ռազմավարական բնույթի նախաձեռնություններ և հանրային նշանակության ծրագրեր: Երկրորդ խմբի ծրագրերն ուղղված են եղել շրջափակման մեջ գտնվող Արցախի բնակիչների առաջնահերթ խնդիրների լուծմանը։
Շնորհակալ եմ մեր բոլոր ընկերներին, որոնք չմնացին անտարբեր և շարունակում են լինել Արցախի կողքին՝ աջակցելով մեզ այս դժվարին իրավիճակում։
Գործակալությունը շարունակելու է իր ակտիվ գործունեությունը: Շուտով կներկայացվեն կարճաժամկետ ու երկարաժամկետ նոր ծրագրեր, որոնք վերաբերում են Արցախի առջև կանգնած մի շարք խնդիրների լուծմանը»։


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...