Ի՞նչ դիրքեր ունեն արտադրողները «լավագույն հարյուրյակում»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկը բավական ուշագրավ ուսումնասիրությունների և եզրահանգումների առիթ է տալիս: Այս անգամ փորձել ենք հասկանալ, թե այդ ցանկի «լավագույն հարյուրյակում» քանի՞սն են արտադրողներ: Նշենք, որ հանքարդյունաբերությունը այս դեպքում նկատի չենք ունեցել՝ առաջին հերթին հաշվի առնելով այն հանգամանքը, որ ի մասնավորի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը մրցակցությունից դուրս է և փաստացի միշտ առաջին հորիզոնականում է: 2022 թվականի արդյունքներով՝ նույնպես: Արտադրողները (կրկնում ենք՝ հանքարդյունաբերողներին չհաշված) ընդամենը 14-ն են:
Այս «դաշտում» առաջատար կարելի է համարել «Գրանդ» հոլդինգը (գումարած «Մասիս տոբակոն» և «Գրանդ քենդին»): Ոչ ալկոհոլային խմիչքների առաջատարն ու հարյուրյակում իր ոլորտում միակը «Կոկա Կոլա» ընկերությունն է: Ալկոհոլային խմիչքի «դաշտում» Երևանի կոնյակի գործարանն է, «Պեռնո Ռիկարը» և «Երևանի գարեջուր» ընկերությունը: Մսամթերք արտադրողներից վճարած հարկերի գծով առաջատարը «Աթենք» ընկերությունն է, որը հարյուրյակում միակն է իր ոլորտում: Հարյուրի մեջ իր «դաշտում» միակն է նաև «Արարատցեմենտ» ընկերությունը: Ընդհանրական առումով «ալրաղացների» մեջ լավագույն հարյուրյակում են «Բաղրամյան» և «Մոդուս գրանում» ընկերությունները:
Գյուղատնտեսական արտադրության ոլորտում հարյուրյակի մեջ է «Սպայկա» ընկերությունը, որը նաև զբաղվում է արտահանմամբ ու բեռնափոխադրմամբ: Ծխախոտի արտադրությամբ զբաղվող կազմակերպություններից «100»-ի մեջ նաև «Սիգարոնն» է: Սա բավական խոսուն ցուցանիշ է մեր տնտեսության կառուցվածքի առումով, առավել ևս, եթե հաշվի առնենք, որ 1000 խոշոր հարկատուների առաջատար «հարյուրյակում» հանքարդյունաբերության մի քանի այլ ներկայացուցիչներ են, ինչպես նաև հանրային ծառայություններ մատուցող, սպասարկման ոլորտի կազմակերպություններ, բանկեր, ներկրողներ ու նաև ՏՏ ոլորտի կազմակերպություններ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի արտգործնախարարին հանել են թիրախային ցուցակից
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել