Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին միջնորդությունը ընդգրկվել է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի օրակարգում
Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին իմ և Sos Hakobyanի միջնորդությունը, «Հայաստան» խմբակցության միջոցով, ընդգրկվել է ՀՀ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 20-ի նիստի օրակարգում:
Դրան կհաջորդի ԱԺ հաջորդ քառօրյա նստաշրջանի օրակարգում ընդգրկումն ու լիագումար նիստում հարցի քննարկումն ու քվեարկությունը: Հիշեցնեմ, որ անհրաժեշտ կլինի շուրջ 65 «կողմ» քվեարկություն:
Մեր առաքելությունն այս հարցով համարում եմ հիմնականում ավարտված: Մնացածն արդեն իշխանության որոշելիքն է:
Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությանը մեր միջնորդությունն ԱԺ-ում շրջանառության մեջ դնելու համար, ինչպես նաև «Պատիվ Ունեմ» խմբակցությանը այս հարցով մեզ միանալու համար»:


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի արտգործնախարարին հանել են թիրախային ցուցակից
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել