Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ հերթական մարդասիրական բեռն է տեղափոխվել Արցախ. ՌԴ ՊՆ
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Այս մասին ասված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության մասին ՌԴ ՊՆ-ի մարտի 10-ի տեղեկատվական տեղեկագրում։
Հաղորդվում է, որ երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահներն իրավիճակի շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում և հետևում հրադադարի ռեժիմի պահպանմանը։ Անցած օրվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր չեն արձանագրվել։ Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում երեք երթուղիով պարեկություն է իրականացվել։ Ինչպես նշված է տեղեկագրում, ռուսական խաղաղապահ կոնտինգենտի շարասյունը մարդասիրական բեռներն ուղեկցել է Գորիս-Ստեփանակերտ երթուղով։ Բացի այդ, մարդասիրական արշավ է իրականացվել Շուշիի շրջանի անապահով և բազմազավակ ընտանիքներին սննդի փաթեթներ բաժանելու նպատակով։ Հաղորդվում է նաև, որ ինժեներասակրավորական խմբերը շարունակում են օբյեկտների և տեղանքի ականազերծումը։
Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու նպատակով շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և ՀՀ-ի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ։


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...