«Ազգի փրկիչների» շարքերը խտանում են... ընտրությունից ընտրություն
«Փաստ» օրաթերթը գրում է․ Ժամանակակից Հայաստանում ի՞նչն է առատ: Այո, իրենք իրենց «ազգի փրկիչներ» համարողներն ամենից առաջ ու ամենից հաճախ հանդիպող երևույթն են, առնվազն «քաղաքական» համարվող դաշտում: «Փրկիչների» պակաս չկա: Թեպետ... որպես կանոն՝ ընտրությունից ընտրություն: Օրերս Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու մտադրության մասին հայտարարել է «Միացյալ Հայաստան» անունով կուսակցությունը՝ ի դեմս իր նախագահ Երվանդ Թարվերդյանի, որը 10 տարվա մեջ 40 հազար դոլարով տուն-տեղ ունենալու հնարավորություն է խոստանում... Դե, մասնակցում է՝ մասնակցի...
Բայց այս հայտարարությունը հիշեցրեց, որ ընդամենը մի երկու տարի առաջ՝ 2021ին, ԱԺ արտահերթ ընտրությունների նախաշեմին նույն Երվանդ Թարվերդյանը, ի դեպ՝ գործարար, «Արարատ սննդի կոմբինատի» գլխավոր տնօրեն, ձևավորեց հիշյալ կուսակցությունն ու հայտարարեց ընտրություններին մասնակցելու մասին: Բայց «Միացյալ Հայաստան» խոստումնալից անվանումով այդ կուսակցությունն այդպես էլ խորհրդարանական ընտրություններին չմասնակցեց: Համարյա 2 տարի այդքան բուռն քաղաքական վայրիվերումների ընթացքում այս կուսակցության մասին գրեթե ձայնծպտուն չկար:
Ու մեկ էլ՝ հո՛պ, 10 տարվա մեջ 40 հազար դոլարով երևանյան տունուտեղ: Համարյա ինչպես քաղաքային գործող իշխանության՝ 48 ամիսը երկու տարի է, բայց դա՝ մի կողմ: Քանի որ ընտրություններ են սպասվում, նորից բարձր հայտարարություններ են հնչում, անպայման՝ փրկչական նոտաներով: Հետևություն. եթե հարթակներում «փրկիչները» շատանում են, ուրեմն՝ շուտով ընտրություններ են «տեղալու», և՝ հակառակը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի արտգործնախարարին հանել են թիրախային ցուցակից
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել