ԱՄՆ պետքարտուղարի խորհրդականը՝ Լաչինի միջանցքի մասին
ԱՄՆ-ն հասկանում է Լաչինի միջանցքի հարցում բոլոր կողմերի անվտանգության շահերը։
Այս մասին այսօր ասել է ԱՄՆ Պետքարտուղարության Հարավային Կովկասում բանակցությունների գծով գլխավոր խորհրդական, ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նոր համանախագահ Լուիս Բոնոն։
«Բնականաբար, մենք հասկանում ենք բոլոր կողմերի անվտանգության շահերը»,- ընդգծել է դիվանագետը։
Նա հիշեցրել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն իր դիրքորոշումը, այդ թվում՝ Մյունխենում, հայտնել է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
Հիշեցնենք, որ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում փետրվարի 18-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:
Ըստ Պետդեպի, Բլինքենը բանակցությունների ժամանակ նշել է Լաչինի միջանցքով ազատ ու բաց կոմերցիոն և մասնավոր տարանցման անհրաժեշտության մասին։ Ավելի վաղ, ԱՄՆ պետքարտուղարը Բաքվին կոչ է արել ապաշրջափակել Լաչինի միջանցքը։


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...