Ադրբեջանի քարոզչական խողովակներով 2 լուր գնաց․ 1-ինը գուժում է Սյունիքի նկատմամբ հարձակման մասին
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել․
«Ադրբեջանական քարոզչական խողովակներով նախօրեին 2 լուր գնաց: Առաջինն անանուն հղումով գուժում էր առաջիկայում Սյունիքի նկատմամբ նախապատրաստվող հարձակման մասին, իսկ երկրորդը` ՌԴ ուղղորդմամբ ՀՀ-ից ադրբեջանական խողովակաշարներին հասցվող հարվածների մասին:
Թեման առավել պատկերավոր է դառնում, երբ վերհիշում ենք մի քանի շաբաթ առաջ, ադրբեջանական քարոզչական հիմնական խոսափողներից մեկի այն «վերլուծականը», որի համաձայն ՀՀ-ն ու Իրանը Սյունիքի ուղղությամբ ագրեսիա են նախապատրաստում ընդդեմ Ադրբեջանի:
Նկատելի է, որ խորքում վտանգավոր զարգացումներ են «եփվում»`իրենց հետ բերելով նոր սպառնալիքներ:
Տարբեր գործոններով պայմանավորված տարածաշրջանային նոր էսկալացիայի պատուհան է բացվում ու այստեղ գլխավոր խնդիրն այն է, թե ինչպե՞ս է սրան հակազդելու ՀՀ իշխանությունը:
Հարցն, իհարկե, ավելի շատ հռետորաբանական է, որովհետև այս իշխանությունն իր քաղաքականությամբ ավելի շատ ՀՀ-ն տարբեր կոնֆլիկտների մեջ ներքաշելու ռեսուրս ունի, քան հակազդելու:
Մեր շուրջ բավականին վտանգավոր միջավայր է ձևավորվում, ինչը լուրջ սպառնալիք է Հայաստանի ու Արցախի համար:


















































Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ