Միջոցառումը վերածվել է միտինգի. Պահանջել են Արայիկ Հարությունյանի հրաժարականը
«Հրապարակ» թերթը գրում է. «Փետրվարի 20-ին Ստեփանակերտի մշակույթի տանը արցախյան շարժման 35-ամյակին նվիրված միջոցառումը վերածվել է միտինգի։ Չնայած Արցախի նախագահն ամեն ինչ արել է, որ այն դառնա միասնականության, պետության գլխին կախված մարտահրավերները համատեղ լուծելու շարժման մեկնարկ, եւ հրավեր է եղել նաեւ ընդդիմադիրներին, նախկին նախագահներին, բոլոր շերտերին, սակայն մի քանի հոգի այն շեղել են օրակարգից եւ սկսել են քննադատել Արցախի իշխանություններին։
Պետհամալսարանի նախկին ռեկտոր Համլետ Գեւորգյանն ասել է. «Ի՜նչ պրազդնիկ, ի՜նչ բան, երկիր ենք կորցնում»: Ասել է, որ Արցախում պետական ոչ մի ինստիտուտ չի գործում, շրջափակման երկրորդը օրը կաղամբ չկար, էլ ինչի՞ համար է գյուղնախարարությունը։ Նրան շարունակել է Ռազմիկ Պետրոսյանը, ով Արայիկ Հարությունյանի հիմնադրած «Ազատ հայրենիք» կուսակցության նախկին պատգամավոր Գագիկ Պետրոսյանի հայրն է։
Միջոցառմանը մասնակցած պատգամավոր Մետաքսե Հակոբյանը մեզ ասաց.
«Նախատեսված էր հուշ-երեկո, շարժման խորհրդի մասին պետք է խոսվեր, բայց Համլետ Գեւորգյանը ելույթի սկզբում ասաց, որ պիտի շեղվի ծրագրից, որովհետեւ դա է պահանջում այսօրվա իրավիճակը, եւ խոսեց ընդհանուր կառավարման մասին։ Իսկ Ռազմիկ Պետրոսյանը խոսքն ուղղեց Արայիկ Հարությունյանին եւ Արցախի բարբառով ասաց՝ չե՞ս տեսնում, որ քեզ չեն ընդունում, չես կարողանում՝ թող գնա, մենք էլ կնստենք` կորոշենք, թե ով լինի նախագահ։ Դրանից հետո նախագահը գնաց»։
Հավաքին ներկա է եղել Սամվել Բաբայանը, ով բոլոր ելույթների ժամանակ բարձրաձայն ռեպլիկներ է արել, ներկաներից մեկն անգամ արձագանքել է, թե «Սյամոն չի մեծանում»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...