Ընդդիմադիր պատգամավորները ԵԽ պատգամավորին են ներկայացրել Հայաստանում եւ Արցախում տիրող իրավիճակը
Փաստահավաք առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստան ժամանած ԵԽ պատգամավոր Ֆրանսուա Ալֆոնսիի հետ փետրվարի 23-ին հանդիպել են ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը, Աննա Գրիգորյանը, Արմեն Գեւորգյանը եւ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը: Այս մասին հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։
«Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ֆրանսուա Ալֆոնսին նշել է, որ այցի նպատակն է տեղում ծանոթանալ Հայաստանում եւ Արցախում տիրող իրավիճակին: Այդ նպատակով հանդիպումներ են տեղի ունեցել իշխող խմբակցության եւ գործադիրի ներկայացուցիչների հետ՝ հասկանալու համար տարբեր քաղաքական ուժերի մոտեցումներն իրավիճակի վերաբերյալ: ԵԽ պատգամավորներն այցելել են նաեւ Սյունիքի մարզ:
Ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները ներկայացրել են Հայաստանում եւ Արցախում տիրող իրավիճակը, անդրադարձել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղի 120.000 հայ բնակչության առջեւ ծառացած հումանիտար մարտահրավերներին:
Զրույցում կարեւորվել են անվտանգություն ու կայունություն հաստատելու ուղղությամբ Եվրախորհրդարանի կողմից ներդրվող ջանքերը»,-նշված է հաղորդագրությունում։


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...