ՆԳՆ-ում պարեկների վերաբերյալ ծառայողական քննություն է սկսվել
«Հրապարակ» թերթը գրում է. «Ներքին գործերի նախարարության ներքին անվտանգության վարչությունը ծառայողական քննություն է սկսել Հանրապետության հրապարակում ուրբաթ օրվա հայտնի միջադեպի ժամանակ պարեկների գործողությունների վերաբերյալ։
Խոսքը 25-ամյա երիտասարդի՝ «Համեր» մակնիշի ամենագնացով հրապարակում ասպատակության մասին է, որի վնասազերծումը պարեկների համար ավելի քան երեսուն րոպե պահանջեց։
Բնականաբար, բուռն քննադատություն հնչեց ոստիկանության «բարեփոխումների», հատկապես՝ պարեկների ոչ պրոֆեսիոնալության վերաբերյալ։ Ոստիկանության մեր աղբյուրներից տեղեկացանք, որ ծառայողական քննություն է սկսվել, եւ առաջիկա օրերին պարզ կդառնա՝ եղե՞լ են թերացումներ, թե՞ ոչ, ովքե՞ր են մեղավոր, ինչո՞ւ հնարավոր չեղավ ավելի սեղմ ժամկետներում վնասազերծել «Շումախերին»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...