Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն ընդգծել են Լաչինի միջանցքի ապաշրջափակման անհրաժեշտությունը
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան հեռախոսով բանակցել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ՝ քննարկելով նաեւ իրավիճակն Արցախում։ Այս մասին տեղեկացրել է Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն ընդգծել են Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժն անհապաղ ապահովելու անհրաժեշտությունը։
«Նախարարը եւ պետքարտուղարը նաեւ քննարկել են իրավիճակը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերություններում, ամփոփել հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը եւ ընդգծել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժն անհապաղ վերականգնելու անհրաժեշտությունը։ Ներկա շրջափակման լուրջ հումանիտար հետեւանքները Լեռնային Ղարաբաղի բնակչության համար անընդունելի են, եւ Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները միավորում են ջանքերը, որպեսզի վերջ դնեն այդ իրավիճակին վարչապետ Փաշինյանի եւ նախագահ Ալիեւի միջեւ շփումների միջոցով»,- նշվել է Ֆրանսիայի ԱԳՆ-ի հաղորդագրությունում։


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...