Կառավարական առանձնատների սպասարկման համար այս տարի բյուջեից 73 մլն դրամ ավել գումար է հատկացվել
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարական առանձնատների սպասարկման համար այս տարի բյուջեից շուրջ 73 մլն դրամ ավելի գումար է հատկացվել, քան անցած տարի։ Վարչապետի աշխատակազմն այս տարի «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ին փոխանցել է 542 մլն 465 հազար 200 դրամ։
Անցած տարի այդ գումարը կազմում էր 469 մլն 741 հազար դրամ։ Ինչպեսեւ անցած տարի, այս տարի այդ գումարով ՊՈԱԿ-ը պետք է իրականացնի կառավարական առանձնատների սպասարկում, պաշտոնյաների կեցության ապահովում եւ առանձնատների շահագործում, առանձնատներին կից տարածքի պահպանություն ու շահագործում, առանձնատների կահավորում, վերազինում։
Այսինքն՝ որեւէ նոր նպատակ, որի համար պետք էր հավելյալ գումար հատկացնել, դրամաշնորհի պայմանագրում չի նշվում, ավելին՝ ստացվում է, որ կառավարական առանձնատներն ամեն տարի վերազինվում ու կահավորվում են։ Հիշեցնենք նաեւ, որ 2019 թվականին ամառանոցներից 8 տուն վերանորոգվել էր, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանինը: 2021 թվականին, երբ Ալեն Սիմոնյանը դարձավ ԱԺ նախագահ եւ տեղափոխվեց կառավարական առանձնատուն, նա եւս վերանորոգեց իր տունը:
Ամառանոցները, փաստորեն, ամեն տարի վերանորոգվում են, դրանց սպասարկման համար ուղղված գումարներն էլ՝ ավելանում։ Մենք փորձեցինք «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վարդուհի Հարությունյանից պարզաբանում ստանալ, թե ինչով է պայմանավորված շուրջ 73 մլն դրամով ֆինանսավորման ավելացումը, սակայն տնօրենն առաջարկեց գրավոր հարցում ուղարկել։ Հարցումն ուղարկել ենք, ստանալուն պես այն եւս կհրապարակենք»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...