Կոչ եմ անում անհապաղ միջոցներ ձեռնարկել Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը լուծելու համար. կանադացի պատգամավոր
Կանադացի պատգամավոր Բրայան Մեյը միջազգային հանրությանը կոչ է անում անել հնարավոր ամեն ինչ հայ ժողովրդի իրավունքները ապահովելու եւ նրա անվտանգությունը պաշտպանելու համար։
Իր հայտարարության մեջ Բրայանը նշել է, որ ուշադիր հետեւում է «հումանիտար ճգնաժամին, որում հայտնվել են Լեռնային Ղարաբաղի բնակիչները»։
«Ադրբեջանական ագրեսիան հազարավոր հայերի ստիպել է լքել իրենց տները՝ թողնելով նրանց առանց առաջին անհրաժեշտության ապրանքների, ինչպիսիք են սնունդն ու դեղորայքը:
Ես կոչ եմ անում կառավարություններին անհապաղ միջոցներ ձեռնարկել այս հումանիտար ճգնաժամը լուծելու, բռնությանը վերջ դնելու եւ բոլոր տեղահանվածների անվտանգ վերադարձն ապահովելու համար։ Միջազգային հանրությունը պետք է անի հնարավոր ամեն ինչ հայ ժողովրդի իրավունքները ապահովելու եւ նրա անվտանգությունը պաշտպանելու համար։
Ես կոչ եմ անում Ադրբեջանի իշխանություններին վերաբացել Լաչինի միջանցքը եւ ապահովել ազատ տեղաշարժը, հետեւել խաղաղ բնակչության պաշտպանության իրենց պարտավորություններին, կատարել միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորությունները եւ հեշտացնել մարդասիրական օգնության հասանելիությունը»,- նշել է նա։


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...