Աննա Վարդապետյանը խորհրդարան եկավ և գնաց գաղտնի մուտքերով. ինչու է խուսափում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մշտապես թափանցիկությունից խոսող եւ դրանով հպարտացող իշխանության ներկայացուցիչներն իրենց սրտի գլխավոր դատախազին (որն առիթը բաց չի թողնում զեկուցել իր գործերը վարչապետին) լրագրողներից թաքուն են պահում։
Բանն այն է, որ երեկ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը խորհրդարանում զեկուցում էր ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին հարցը։ Նրան խորհրդարան բերեցին եւ ապա դուրս հանեցին ԱԺ նախագահի համար նախատեսված մուտքով, այսինքն՝ լրագրողների համար անհասանելի տարածքով։ Ընդգծենք, որ խորհրդարանում երկար տարիներ, նաեւ հեղափոխությունից հետո ավանդույթ է, որ նման դեպքերում պաշտոնյաներին ուղեկցում են գլխամասային հանձնաժողովների նախագահները, այսինքն՝ այս դեպքում Վարդապետյանին պետք է ուղեկցեր Աժ պետաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։
Այս անգամ դատախազը որոշել է հեռու մնալ լրագրողաշատ միջանցքից։ Ընդգծենք՝ այս ավանդույթը եղել է նաեւ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի դեպքում, երբ վերջինս եկել էր խորհրդարան նման միջնորդություններով կամ տարեկան զեկույցներով։ Նրան հենց Վարդանյանն էր ուղեկցում, իսկ նիստերից հետո էլ նա սովորություն ուներ ճեպազրույց տալ լրագրողներին։ Փաստորեն, թափանցիկությունից խոսող իշխանությունում իրավիճակ է փոխվել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...