Ինչո՞ւ ազատվեց Արտակ Բուդաղյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Արտակ Բուդաղյանի ազատման մասին տարբեր վարկածներ են շրջանառվում։ Մեկի համաձայն՝ ազատման պատճառը մեկ ամիս առաջ Կապանի դիքերում գրանցված միջադեպն է, մինչդեռ նրա շրջապատը բացառում է, որ պատճառը դա լինի, քանի որ մինչ այդ ավելի աղմկոտ միջադեպեր են եղել, բայց նա չի ազատվել։ Ըստ վարկածներից մյուսի, Բուդաղյանը վերջերս որոշ շրջանակներում քննարկել է բանակի վիճակը, իշխանություններին քննադատել, ինչի մասին տեղեկանալով՝ որոշել են պատժել հրամանատարին։
Հիշեցնենք․ Արտակ Բուդաղյանը փետրվարի 1-ին ազատվել է հատուկ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից, մեկ այլ հրամանագրով այդ պաշտոնում է նշանակվել Արմեն Գյոզալյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի փոխհրամանատարի պաշտոնը (2021-ի սեպտեմբերից)։ Արտակ Բուդաղյանն այդ պաշտոնին նշանակվել էր 2021 թվականի օգոստոսին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...