Վիճաբանության ժամանակ երիտասարդը անկանոն կրակոցներ էր արձակել
Հունվարի 18-ին, ժամը 00.38-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Երևան քաղաքի Աբովյան փողոցի հարակից այգում կրակոցներ են հնչել:
Մեկնել է ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ժամը 00.30-ի սահմաններում ֆինանսական հարցերի շուրջ վիճաբանություն էր եղել Երևանի 32-ամյա բնակչի և Աբովյան քաղաքի 30-ամյա բնակչի միջև, որին մասնակցել էին նաև աբովյանցու ընկերները:
Վիճաբանության ընթացքում 30-ամյա աբովյանցին, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, գազային ատրճանակից անկանոն կրակոցներ էր արձակել:
Դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակի փամփշտատուփը՝ լիցքավորված 6 փամփուշտով:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Աբովյան քաղաքի 30-ամյա բնակիչը ներկայացել է Կենտրոնական բաժին, իսկ միջադեպի մասնակից նրա 27-ամյա ընկերը հայտնաբերվել է Սայաթ-Նովայի պողոտայում: Նրանք և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին, որտեղ 30-ամյա երիտասարդը ներկայացրել է զազային ատրճանակը:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ վիճաբանության մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:


















































Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...