Ո՞վ է իրեն իրավունք վերապահել այսպիսի ստորացումների միջով անցկացնել երեխաներին. Մետաքսե Հակոբյան
Ո՞վ է որոշել, ո՞վ է կազմակերպել այս սարսափը, ո՞վ է իրեն իրավունք վերապահել այսպիսի ստորացումների միջով անցկացնել երեխաներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
«Մի լռեք, մի կոծկեք իրականությունը, դրանով մասնակիցն եք դառնում ադրբեջնական հանցագործություններին: Ստեփանակերտը տոնական տրամադրությամբ դիմավորեց Գորիսից Ստեփանակերտ տեղափոխված 19 երեխայի: Արցախի ՄԻՊ-ի հաղորդմամբ ադրբեջանցիների սադրիչ գործողությունների հետևանքով մեքենայում իրարացում է առաջացել, որի հետևանքով երեխաներից մեկը ուշաթափվել է։
Այն, որ ՀՀ իշխանությունների դիրքորոշումը Արցախի ու Արցախում բնակվող հայերի վերաբերյալ ակնհայտ է(ազատվել Արցախից ու այստեղի հայերից) 2-րդ կարծիք ՉԿԱ, բայց որ Արցախի պայքարի արդյունքում էլ երեխաների անվտանգության տարրական պատասխանատվություն ՉԿԱ, մեղմ ասած, անբարո է...Ո՞վ է որոշել, ո՞վ է կազմակերպել այս սարսափը, ո՞վ է իրեն իրավունք վերապահել այսպիսի ստորացումների միջով անցկացնել երեխաներին... Պատասխանին սպասում եմ հանրային հարթակում Արայիկ Հարությունյան, Արցախի Հանրապետության դատախազություն»,- նշել է պատգամավորը։


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...