Ֆրանսիան չի ճանաչում ԼՂ անկախությունը.դա համապատասխանում է միջազգային իրավունքին
Դուք գիտեք Ֆրանսիայի դիրքորոշումը, այսօր Ֆրանսիան չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը. դա համապատասխան միջազգային իրավունքի, որին մենք ենթարկվում ենք: Այս մասին այսօր՝ հունվարի 13-ին, Երեւանում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ ասուլիսում ասաց Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեն պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ժամանակը չէ, որպեսզի Ֆրանսիան ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը։
Նրա խոսքով, Ֆրանսիայի եւ Սենատը, եւ Ազգային ժողովը երկուսն էլ ընդունել են բանաձև՝ դատապարտելով Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի սահմանին, դատապատելով նաև Լաչինի միջանցքի շրջափակմումը։
Լրագրողի հարցին՝ Ադրբեջանը համարում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված է՝ այսպիսով մերժելով ԵԱՀԿ Մինսկի խմբի գոյությունն, ի՞նչ տեսակետ ունեք այս հարցով, ԵԱՀԿ-ն կոնկրետ ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի Լաչինի միջանցքի բացման հարցով, Ֆրանսիայի ԱԺ նախագահը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ այսօր կարևոր է կողմերը վերադառնան երկխոսության։ Մինսկի խումբը գոյություն ունեցող հարթակներից մեկն է։ Իհարկե, միակը չէ, բայց շատ կարևոր հարթակ է։ Այսօր կարևոր է, որ դրան մասնակցի յուրաքնաչյուր կողմ, ընդունի երկխոսության վերադառնալու անհրաժեշտությունը։
Մենք՝ խորհրդարանականներս, կոչ ենք անում վերադառնալ երկխոսության Մինսկի խմբի շրջանակներում։ Բայց սա միակ ձևը չէ։ Պետք է բոլոր միջոցները փորձվի, որպեսզի հնարավորինս իրավիճակի լարումը դադարի։ Կարծում եմ՝ շատ կարևոր է նաև, բնականաբար, Հայաստանի դերը մեզ ասելու, թե որոնք են այն պայմանները, որոնք թույլ կտան վերադառնալ երկխոսության»,- նշեց նա:


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...