«Իհարկե, կան ապրանքներ, որոնք խանութներում չկան, բայց ժողովուրդը մի ձև «յոլա» գնում է». Սարուշենի գյուղապետ
Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղը, որը 44-օրյա պատերազմից հետո մշտապես գտնվել է թշնամու կրակոցների թիրախում, այսօր էլ շարունակում է դիմակայել Ադրբեջանի սադրանքներին՝ արդեն գտնվելով նրա կողմից ամբողջովին շրջափակման մեջ։
18 օր է՝ Սարուշեն գյուղն ամբողջ Արցախի հետ միասին փորձում է շրջափակման պայմաններում ապրել, հույսը դնելով վաղվա օրվա ու արցախցուն բնորոշ համառության վրա, որ ամեն ինչ լավ է լինելու։
168.am-ի հետ զրույցում Սարուշենի գյուղապետ Կարեն Գասպարյանն ասաց, որ սարուշենցիների շրջանում, իհարկե, կա անհանգստություն, բայց հուսահատություն ու ընկճվածություն չկա։
«Փառք Աստծո, այս պահին այդպիսի անլուծելի խնդիրներ չկան։ Այս պահին դեռ ամեն ինչ նորմալ է, ժողովուրդն իր առօրյայով է ապրում։ Իհարկե, կան ապրանքներ, որոնք խանութներում չկան, բայց ժողովուրդը մի ձև «յոլա» գնում է»,- նշեց Կարեն Գասպարյանը։
Նա ընդգծեց, որ Արցախը շրջափակելուց առաջ թշնամին մշտապես սադրանքների է դիմել գյուղի ուղղությամբ՝ կրակելով գյուղատնտեսական աշխատանքներ կատարող խաղաղ բնակչության ուղղությամբ, սակայն Արցախը շրջափակելու այս ընթացքում նման սադրանքների չի դիմել։
Նա դժվարացավ ասել, թե ինչպես պետք է լուծվի արցախահայության առջև ծառացած խնդիրը՝ հարցի հասցեատերն ինքը չէ։
«Ես միայն կարող եմ ասել, որ մեր ժողովուրդը շարունակում է ապրել, պայքարել ու արարել այստեղ»,- եզրափակեց Կարեն Գասպարյանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:
Այս պահին Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով նրանց տեղափոխումն անհնարին է դառնում։ Միայն Կարմիր խաչի միջնորդությամբ ու նրանց մեքենաների ուղեկցությամբ հիվանդներից մեկը, որը 4 ամսական երեխա էր՝ տեղափոխվել է Երևան, Երևան է տեղափոխվել ևս մի քանի հիվանդ, սակայն սա խնդիրը չի լուծել։ Ադրբեջանի ահաբեկչական գործողության արդյունքում հիվանդներից մեկը, ցավոք, մահացել է։


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...