Պետությունը չի կատարում պարտականությունները, իսկ գործարարները զարտուղի ճանապարհներ են փնտրում՝ կորուստներն ու կրած վնասը նվազեցնելու համար
«Հրապարակ» թերթը գրում է․ «Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի երեք պաշտոնյա է օրերս ձերբակալվել՝ Արմավիրի մարզային կենտրոնի ղեկավարն ու եւս երկու աշխատակից։ Չորրորդ ձերբակալվածը գործարար է։ Հակակոռուպցիոն կոմիտեն նրանց կասկածում է կաշառք տալ-առնելու մեջ։
Կոմիտեն հաղորդել է, թե տվյալներ է ստացել, որ մի ՍՊԸ-ի կողմից ՌԴ արտահանման ենթակա մեկ բեռնատար հավի ձվի տեղափոխումն ուշացրել է, ձվի պիտանելիության ժամկետն այդ ընթացքում անցել է, եւ այն վերադարձվել է Հայաստան՝ ոչնչացման նպատակով: Սակայն արտահանողը՝ ոմն Ռ. Հ., նոյեմբերի 24-ին տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի ղեկավար Ալեքսան Մկրտչյանին տվել է 250 հազար դրամ կաշառք, որպեսզի ձվի խմբաքանակից մի չնչին խմբաքանակ միայն ոչնչացվի։ Իսկ տեսուչը, ըստ հակակոռուպցիոնի, կազմել է արձանագրություն այն մասին, թե իբր արտահանման ենթակա ժամկետանց ձվի ամբողջ խմբաքանակը ոչնչացվել է։ Գրել է ու ստորագրել, ինչի դիմաց ՍՊԸ տնօրենը նրան նվիրել է 1 արկղ ժամկետանց ձու։
«Մենք խնդրի մասին իմացել ենք Հակակոռուպցիոն կոմիտեի հայտարարությունից։ Ամբողջ պարտիան ուզել են արտահանել, ժամկետն անցել է, հետ են բերել, ես հանձնարարել եմ, որ ոչնչացնեն»,- «Հրապարակի» հետ զրույցում ասաց Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը։ Նա նշեց նաեւ, որ չի կարող ազատել իր ձերբակալված աշխատակիցներին։
«Մենք չենք ազատողը, քանի որ քրեական գործ կա, եւ շատ հարցեր դեռ կան պարզելու։ Երբ որ քրեական գործի շրջանակներում նրանց մեղավոր ճանաչեն, եւ մենք Հակակոռուպցիոն կոմիտեից ստանանք գրություն, որ նրանց գործունեությունը պետք է կասեցնել, նոր կկասեցնենք, մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը»,- ասաց Գեորգի Ավետիսյանը եւ հավաստիացրեց, որ իր պաշտոնավարման 4 տարիների ընթացքում այսպիսի դեպք առաջին անգամ է լինում։
Այս ամբողջ պատմության մեջ մի բան պարզ է, որ մեր պետությունը չի կատարում տարրական պարտականությունները եւ ոչինչ չի անում, որ Հայաստանից արտահանվող ապրանքը ժամանակին հասցվի նշանակման վայր, հատկապես՝ ժամկետային փչացող ապրանքները, եւ մեծ թվով մարդիկ Լարսում եւ այլ մաքսակետերում հերթերի մեջ կանգնելու արդյունքում ահռելի վնասներ են կրում։ Ոչ ոք հարց չի տալիս, թե ինչու են ուշանում մաքսային ձեւակերպումները, ինչու են բեռները Լարսի անցակետում շաբաթներով մնում ճանապարհներին, ինչի արդյունքում սննդամթերքը փչանում է ու մնում գործարարի վրա, նա էլ, ստիպված, զարտուղի ճանապարհներ է փնտրում՝ կորուստներն ու մաքսայինի թերացման հետեւանքով կրած վնասը նվազեցնելու համար»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել