Երկու կողմերին կոչ ենք անում դիվանագիտական ուղիներ գտնել. ՄԱԿ-ում Հնդկաստանի ներկայացուցիչ
Լաչինի միջանցքի արգելափակումը ծանր հետևանքներ ունեցող իրավիճակ է, որը կարող է մարդասիրական ճգնաժամի վերածվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Հնդկաստանի ներկայացուցիչը, որը նախագահում էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը՝ նվիրված Լաչինում իրավիճակի քննարկմանը։
«Գլխավոր քարտուղարը կոչ է արել նվազեցնել լարվածությունը և ապահովել տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը միջանցքի երկայնքով՝ նախկինում ձեռք բերված համաձայնություններին համապատասխան։ Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը տարածաշրջանում միջնորդական շարունակական ջանքերին։ Մենք մշտապես այն դիրքորոշումն ենք ունեցել, որ նման վեճերը պետք է լուծվեն դիվանագիտության և երկխոսության միջոցով։ Մենք երկու կողմերին կոչ ենք անում դիվանագիտական ուղիներ գտնել՝ հասնելու տևական, խաղաղ լուծման»,- ասել է ՄԱԿ-ում Հնդկաստանի ներկայացուցիչը։
Նա հավելել է, որ Հնդկաստանը շարունակում է վերահաստատել, որ համաշխարհային կարգի հիմքում պետք է լինեն միջազգային իրավունքը, ՄԱԿ-ի կանոնադրությունը և բոլոր պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հարգանքը։


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...