Աղավնուն խեղդած ադրբեջանցի «բնապահպանն» ասել է, թե իբր թռչունը ոչ թե սատկել է, այլ թևն է կոտրվել
ՔՊ-ական նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը գրառում է արել՝ տեղեկացնելով, որ աղավնիին սպանող «բնապահպան» տիկինը հերքել է լուրը, թե աղավնին այլևս չկա։
«Ադրբեջանա-իրաքյան մշակութային կապերի ընկերության նախագահ Թահիրա Մամեդովան, ով հայտնի է աղավնուն խեղդելու իր հերոսական քայլով այսօր մեկնաբանել է այդ դեպքը։ Նա ասել է.«Ես սեղմեցի աղավնուն ամբողջ ուժով, որպեսզի այն չթռչի: Ըստ երևույթին, երբ ես սեղմում էի թևը, նա ցավ էր զգում և գլուխը մի կողմից այն կողմ թափահարում։ Երբ ես աղավնուն բաց թողեցի, նա ուզում էր թռչել, բայց ես տեսա, որ նա պարզապես հոգնած էր և ընկավ գետնին: Ակցիայի մասնակիցները աղավնուն տարել են շտաբ։ Թռչունը կենդանի է, նրան ջուր տվեցին: Թռչունը միայն կոտրված թև ունի: Ես շատ ուրախ եմ դրա համար»։
Այսինքն՝ նա փորձում է ժխտել աղավնուն սպանելու լուրը։ Նաև անհասկանալի է, թե այդ կինն առհասարակ ինչ կապ ունի բնապահպանության հետ։
Այդ ֆոնին ադրբեջանական սոցցանցային տիրույթում հեգնում են, որ շուտով աղավնին ինքը հանդես կգա ելույթով՝ շնորհակալություն հայտնելով Ալիևին և այլոց իրեն ցուցաբերած հոգատարության համար։
Ըստ իս՝ այդ աղավնին Ադրբեջանի՝ մեզ առաջարկած «խաղաղության» խորհրդանիշն է, այնքան շատ են մեզ հետ ուզում «խաղաղություն» հաստատել, որ դա հավասարազոր է խեղդելուն ու սպանելուն...»:


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...