Կոչ եմ անում Ադրբեջանի ղեկավարությանը անհապաղ դադարեցնել Ղարաբաղի շրջափակումը. կոնգրեսական Բիլ Քիթինգ
Ես խորապես մտահոգված եմ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շարունակական շրջափակմամբ՝ Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակելու միջոցով։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի՝ Եվրոպայի, էներգետիկայի, շրջակա միջավայրի եւ կիբեռտարածության ենթահանձնաժողովի նախագահ եւ զինված ուժերի կոմիտեի ավագ անդամ Բիլ Քիթինգը։
«Չնայած ինձ ուրախացնում է այն փաստը, որ Ադրբեջանը վերականգնել է բնական գազի մատակարարումը Լեռնային Ղարաբաղում, ես կոչ եմ անում Ադրբեջանի ղեկավարությանը անհապաղ դադարեցնել շրջափակումը։
2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի համաձայնագիրը նախատեսում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների անվտանգ տեղաշարժը երաշխավորելու պարտավորություն։ Ես կոչ եմ անում համաձայնագիրը ստորագրած բոլոր կողմերին պահպանել այդ պարտավորությունները եւ հարգել մարդու իրավունքները։
Ես համաձայն եմ պետքարտուղարի օգնական Դոնֆրիդի հետ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ դիվանագիտական փոխգործակցությունը վճռորոշ նշանակություն ունի երկարաժամկետ խաղաղության համար։ Կայուն խաղաղության հասնելը նույնպես բխում է երկու երկրների շահերից՝ ինչպես տնտեսական, այնպես էլ անվտանգության առումով»,-գրել է ամերիկացի կոնգրեսականը։


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...