Լաչինի ճանապարհը փակած ադրբեջանցիները նոր պահանջներ են հնչեցրել
Պարզ է դարձել արդեն չորս օր Լաչինի միջանցքում շարունակվող ադրբեջանական սադրանքի նպատակը։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ այժմ նրանք պահանջում են ոչ թե հանդիպում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ, այլ Բաքվի կյողմից ճանապարհի վերահսկողության ապահովում եւ «Ադրբեջանի պետական ինքնիշխանության ամբողջական վերականգնում՝ խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող տարածքներում»։
Հիշեցնենք, որ ակցիան իբր իրականացվում է «բնապահպանների» կողմից եւ ի սկզբանե հայտարարված էին «բնապահպանական նպատակները»։ Վերջին պահանջները, ադրբեջանական ընկալմամբ, սերտորեն կապված են բնապահպանական խնդիրների հետ։
«Ակցիայի մասնակիցներից ստացված տեղեկատվության համաձայն՝ ակտիվիստները վճռական են տրամադրված՝ կանխելու նախկին ձեւաչափով Լաչինի ճանապարհի գործելը եւ կշարունակեն ակցիան այնքան ժամանակ, քանի դեռ ապահովված չէ Բաքվի կողմից ճանապարհի վերահսկողությունը», - վստահեցնում է haqqin.az-ը՝ դրանով իսկ ամբողջությամբ հաստատելով ադրբեջանցի սադրիչների կողմից ճանապարհի հանցավոր շրջափակման մասին Երեւանի հայտարարությունները։


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...