«Նորկայի շուբայով բնապահպանները» իրականում զինվորական են, Ադրբեջանում չկա քաղհասարակություն. Ռուբեն Մելիքյան
Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցի, այսպես կոչված, «բնապահպանները» «Նորկայի շուբայով» են, եւ մեր գործընկերները հայտնաբերում են նրանց լուսանկարները որպես զինվորականներ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ԱՄՆ դեսպանատն դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը:
«Այսինքն Ադրբեջանը որպես պետություն է փակել ճանապարհը, և ոչ թե քաղաքացիական հասարակություն կոչվածը։ ԱՄՆ-ն շատ է սիրում այդ ձերակերպումը, բայց Ադրբեջանում չի կարող լինել քաղաքացիական հասարակություն: Բոլոր հեղինակավոր կազմակերպությունների գնահատականներն համընկնում են, որ Ադրբեջանում չի կարող լինել քաղհասարակություն, որն անկախ է պետությունից: Հետեւաբար, դա պետության գործողությունն է»,-ասաց նա:
Նախկին ՄԻՊ-ը նկատեց, որ այսօր աշխրհում չկա մի այլ վայր, որտեղ 120 հազարից ավելի քաղաքացիենր շրջափակման մեջ են հայտնվել, եւ «Նորկայով բնապահպանները» իրենց պետության կողմից ուղարկվել են, որ կյանքի ճանապարհը փակեն. «Որպեսզի շարունակեն ցեղասպան քաղաքականությունը, որի պատճառով սկսվեց 1988-ի շարժումը»,-ասաց նա։
Նշենք, որ ԱՄՆ դեսպանատան դիմաց բողոքի ակցիայից հետո Արցախի մարդու իրավունքների պաշտպաններն ու քաղաքացիները երթով շարվեցին մի քանի կմ այն կողմ տեղակայաված ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մեկ այլ անդամի՝ Չինաստանի դեսպանատուն։
Ակցիայի մասնակիցների ձեռքին կան անգլերենով պաստառներ. «Դադարեցնեք Ադրբեջանի ագրեսիան», «Պաշտպանել Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքները», «Արցախը ձեր կարիքն ունի, խոսեք հիմա», «Ճանաչեք Արցախը»:


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...