Ադրբեջանական կողմը հանդգնաբար փորձում է ոչնչացնել Արցախը․ Դավիթ Բաբայան
ԼՂՀ արտգործնախարար Դավիթ Բաբայանը NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանել է Արցախի կենսական ճանապարհը՝ Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցի կեղծ բնապահպանների վերջին պահանջը։
«Ադրբեջանցի «էկոակտիվիստների» վերջին հայտարարությունը, որը, բնականաբար, ոչ մի ընդհանուր բան չունի էկոլոգիայի հետ եւ զուտ քաղաքական, կարելի է ասել, աշխարհաքաղաքական նախագիծ է, կարելի է համարել ադրբեջանական գործողությունների էությունը ։ Տեղի է ունենում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում: Փաստացի ադրբեջանական կողմը հանդգնաբար փորձում է ոչնչացնել Արցախը։
Տվյալ համատեքստում անհրաժեշտ են համապատասխան բավական հստակ քայլեր միջազգային հանրության, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից։ Միանգամայն ակնհայտ է, որ դա արդեն խաղաղապահների հարց չէ, դա արդեն քաղաքական հարց է»,-ասաց Բաբայանը։


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...