«Ազերիների բռնազավթած ճամփից հետ ենք եկել Գորիս ու դեռ պարզ չէ՝ որքան կմնանք»
Հայաստանից Արցախ գնացող բոլոր մեքենաների արցախցի ուղևորները երեկվանից անժամկետ տեղավորվել են Գորիսի հյուրանոցներում և դեռ անորոշություն է՝ քանի օր ադրբեջանցիները թույլ չեն տա հատել իրենց կողմից զավթված՝ Գորիսից-Արցախ տանող միակ ճանապարհը։ Ի դեպ, նրանց մեջ է եղել ու նույն հյուրանոցում է գիշերել նաև Արցախի Արտաքին գործերի նախարարի ժ/պ Դավիթ Բաբայանը։ Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում հայտնեցին Արցախի ուղևորափոխադրող «գազել»-ների վարորդներ Մհեր Շահինյանն ու Սերժ Մուսայելյանը։
«Մենք, բանից անտեղյակ, ամենքս մեր «պասաժիրներներով» ուղևորվում էինք Արցախ։ Վայոց ձոր չհասած՝ զանգեր ստացանք տարբեր մարդկանցից, տեղեկացրին որ թշնամին եկել-դիրքավորվել է Գորիսից Ստեփանակերտ գնացող ճանապահի մի հատվածում ու պարալիզացրել է երկկողմ երթևեկությունը։
Բոլորս զանգերով իրար հետ կապ դուրս եկանք, զգուշացրինք, որ առաջ չշարժվեն, վտանգավոր է։ Ստիպված հավաքվել ենք Վայոց ձորի սննդի կետերից մեկի մոտ, իջեցրել ուղևորներին՝ հաց ու ջուր անեն։ Հետո երեխաներին խուճապի չմատնելու համար բացատրեցինք, որ սա ժամանակավոր բնույթ է կրում ու շարժվեցինք Գորիս։ Մինչև երեկոյան 6-ը դրսում կանգնել ենք, հույս ունեինք որ կբացվի ճանապարհը։ Բայց հետո դես ու դեն զանգեր արեցինք-հասկացանք իրավիճակն արագ չի շտկվի։ Մեզ հետ կապի դուրս եկավ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը, բոլորիս կանչեց տարավ Գորիս, տեղավորեց հյուրանոցներում, մինչև հասկանանք ինչ է լինելու»,- իրավիճակը նկարագրեցին երկու վարորդները։
Հետաքրքրվեցինք՝ Արցախի իշխանություններից, այդ թվում՝ Հայաստանի ՄԻՊ-ը կամ Արցախինը արդյո՞ք կապ հաստատել են իրենց հետ, աջակցություն ցուցաբերել են, թե չէ, երկու վարորդներն էլ միաբերան ասացին՝ ոչ։
«Մենք իրենց չենք էլ ճանաչում, Միայն Դավիթ Բաբայանի հանդիպեցինք մեր հյուրանոցում, հույս տվեց, թե բա՝ լավ է լինելու, խուճապի չմատնվեք»։
Նշենք, որ մինչ այս պահը ո՛չ Արցախի, ո՛չ Հայաստանի իշխանություններից չկա որևէ տեղեկատվություն, թե ինչ են արել ճանապարհին մնացած մարդկանց կեցությունն ապահովելու, սննդի, հյոուրանոցի ծախսերը հոգալու համար։
Սյուզի Բադոյան


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...