«Ճանապարհին ենք, գնում ենք այնտեղ». Դավիթ Գալստյանը՝ ադրբեջանցիների կողմից Բերձորի ճանապարհը փակելու մասին
Դեկտեմբերի 3-ին ադրբեջանցիները փակել էին Բերձորի ճանապարհը և 3-ժամյա բանակցություններից հետո այն հաջողվեց բացել։ Այսօր կրկին նրանք փակել են Բերձորի ճանապարհը։
168.am-ի հետ զրույցում Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն ասաց, որ գնում են տեղում հասկանալու, թե ինչ իրավիճակ է։
«Հենց հիմա ճանապարհին ենք, գնում ենք այնտեղ։ Ադրբեջանցիներն այս ամենով նպատակ ունեն իրենց իշխանությունը հաստատել ամբողջ Արցախում, հայաթափել Արցախը»,- նշեց Դավիթ Գալստյանը։
Հիշեցնենք, որ արդեն 2-3 օր է՝ ադրբեջանցիները ռուս խաղաղապահների հետ փորձում են դիտարկում անցկացնել Արցախի Մարտակերտի շրջանի Դրմբոն և Կաշենի հանքավայրերում: Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ այցելությունը խոչընդոտել են հանքավայրի աշխատակիցներն ու հարակից համայնքների բնակիչները, ովքեր փակել են ադրբեջանցիների ճանապարհը դեպի հանք:
Դեպքի վայր են ժամանել Արցախի իշխանությունների ներկայացուցիչները, որոնք բանակցել են կողմերի հետ և որոշել դադարեցնել շրջայցը։


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...