Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատար Վոլկովն ադրբեջանցիների թիրախում է
«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը տևական ժամանակ է՝ գտնվում է ադրբեջանական կողմի տեղեկատվական թիրախում։ Արդեն մի քանի ամիս է՝ ադրբեջանական ողջ քարոզչամեքենան լծված է Վոլկովի անձի նկատմամբ տոտալ գրոհներին. այստեղ անում են հնարավոր ամեն ինչ վարկաբեկելու ռուսական խաղաղապահ կոնտինգենտը, ինչպես նաև հասնելու խաղաղապահների հրամանատարի փոփոխության։
Թերթի տեղեկություններով, իրենց նպատակներն իրականացնելու համար ադրբեջանցիները , իրենց սովորույթի համաձայն, փորձում են նաև Մոսկվայում տարբերակներ փնտրել ու «մուտիտներ» անել. որպես «հիմնավորում»՝ նրանք պնդում են, թե իբր Վոլկովը հայանպաստ դիրքորոշում ունի, չի համապատասխանում խաղաղապահների չափանիշներին և չի պահպանում տոլերանտություն և հավասարություն կողմերի միջև։ Ամենաթեթև ուսումնասիրությունից անգամ պարզ է դառնում, որ ադրբեջանական բազմաթիվ կայքեր ու Տելեգրամ- ալիքներ, միմյանց հերթ չտալով, ռեպորտաժներ են պատրաստում, որտեղ Վոլկովին փորձում են ներկայացնել որպես հայերի շահերը սպասարկող աձնավորություն։
Հավելենք նաև, որ այս շրջանում գեներալին ուղղված տարբեր տիպի ֆեյք տեղեկություններ ու տեսանյութեր են հրապարակում և փորձում արհեստական ֆոն ստեղծել նրա անձի շուրջ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...