Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ Եկեք իսկապես մտածենք անհետ կորածների մասին Դա տեղի է ունենում միայն «ի պաշտպանություն կանանց և աղջիկների». ՄՕԿ-ը արգելել է տրանսգենդերների մասնակցությունը Սամվել Կարապետյանի և ևս 2 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. մանրամասներ «Երաժշտական Բաթումի» մշակութային ծրագիրը՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում Ջուրը՝ ռազմավարական ռեսուրս․ ի՞նչ ենք անում պահպանելու համար այն Wizz Air-ը երկու նոր ուղղություն կմեկնարկի՝ դեպի Էյնդհովեն և Բրյուսել Միրզոյանը և Բայրամովը նշել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հետագա կարգավորման գործընթացում առկա դրական զարգացումները Փոլ ՄաքՔարթնին նոր ալբոմ եւ Լենոնի հետ ընկերության մասին երգ է գրել Կարինա Ակոպովա և Նիկիտա Ռախմանին զույգը՝ Աշխարհի գեղասահքի առաջնության լավագույն տասնյակում Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաղթել է «Agzamov Memorial» միջազգային մրցաշարում Ինչպիսի՞ն են էքստրեմալ եղանակային երևույթներով պայմանավորված վնասների մակարդակները

2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համարՄեծ Բրիտանիայի ամենամեծ երկաթե գանձերը լույս են սփռում կելտական ​​թագուհու հուղարկավորության ծեսի վրա2025-ի ամենասիրված մանկական անունները ՀայաստանումՄեդվեդևը անխուսափելի է համարում իրանցիների վրեժը Խամենեիի սպանության համարՍերիալներից հայտնի թուրք դերասանուհին ձերբակալվել է թմրանյութերի գործովՎենսը կարող է դառնալ Իրանի շուրջ կարգավորման գործում առանցքային գործիչ. ԶԼՄԻրանը ռազմավարական առավելություն է ձեռք բերել. The EconomistՏավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետFLYONE ARMENIA-ն կիրականացնի թռիչքներ Երևան-Ալմաթի-Երևան երթուղովԻրանը հարվածել է Իսրայելի խոշոր ռազմական կենտրոնին․ թիրախում՝ Թել Ավիվը
Եկեք իսկապես մտածենք անհետ կորածների մասին
Դա տեղի է ունենում միայն «ի պաշտպանություն կանանց և աղջիկների». ՄՕԿ-ը արգելել է տրանսգենդերների մասնակցությունըՍամվել Կարապետյանի և ևս 2 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. մանրամասներ
Ալեն Սիմոնյանի և մի խումբ անձանց միջև միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
«Երաժշտական Բաթումի» մշակութային ծրագիրը՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում Ջուրը՝ ռազմավարական ռեսուրս․ ի՞նչ ենք անում պահպանելու համար այնWizz Air-ը երկու նոր ուղղություն կմեկնարկի՝ դեպի Էյնդհովեն և Բրյուսել
Միրզոյանը և Բայրամովը նշել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հետագա կարգավորման գործընթացում առկա դրական զարգացումները
Փոլ ՄաքՔարթնին նոր ալբոմ եւ Լենոնի հետ ընկերության մասին երգ է գրելԿարինա Ակոպովա և Նիկիտա Ռախմանին զույգը՝ Աշխարհի գեղասահքի առաջնության լավագույն տասնյակումԳրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաղթել է «Agzamov Memorial» միջազգային մրցաշարումԴատարանը արդարացրել է պետական դավաճանության մեջ մեղադրվող կնոջըԻնչպիսի՞ն են էքստրեմալ եղանակային երևույթներով պայմանավորված վնասների մակարդակներըԻրանի վրա ցանկացած հարձակում բումերանգի էֆեկտ կունենա. ՎելայաթիՌուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
ԱՄՆ-ը համոզել է Ծոցի երկրներին, որ պաշտպանnւմ է միայն իրեն և Իսրայելին. ՄեդվեդևԻսրայելի պաշտպանության բանակը սպառնացել է շարունակել իրանցի առաջնորդների «որսը»20-ամյա աղջկան 3-րդ հարկից գցել են. մանրամասներ՝ 4 տարի առաջ տեղի ունեցած ահասարսուռ դեպքիցՈւկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացմանՄիջնորդ երկրներն Իրանից ազդանշաններ են փոխանցում. նեղուցներով էներգիա է հոսում. Մարկո ՌուբիոԻրանում ավիաhարվածներից վնաuված քաղաքացիական օբյեկտների թիվը հասել է 92 հազարիԻՀՊԿ-ն քաղաքացիական անձանց կոչ է արել հեռանալ ԱՄՆ ուժերի տեղակայման վայրերիցԻրանը սպառնում է հարվածել տարածաշրջանում գտնվող հյուրանոցներին, որտեղ ԱՄՆ զինվորականներ կան. FarsԿրթությունը պետք է լուսավորի և թևեր տա երեխաներինՔուվեյթում հարձակման է ենթարկվել Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի հետ կապված նավահանգիստըՀայաստանի դեմ հիբրիդային հարձակումները գալիս են ռուսական, թուրքական և ադրբեջանական մամուլից. պատգամավորՄի խումբ անձինք օժանդակել են զորակոչիկին՝ խաբեությամբ զորակոչից խուսափելու փորձ կատարելունԱՄՆ-ում դպրոցականների շրջանում տարածվում է «Հինգ գիշեր Էպշտեյնի մոտ» բրաուզերային խաղը. BloombergՆշանակալի իրադարձություն է Ադրբեջանով դեպի ՀՀ ապրանքների տարանցման արգելքի վերացումը. ԳրիգորյանԵթե Հայաստանը շարունակի այն քաղաքականությունը, որը հիմա վարում է, պատերազմից վախենալու որևէ պատճառ չի լինի. ՌուբինյանԿապանում հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է սելավատարի պատնեշը․ փրկարարները իրականացնում են համապատասխան աշխատանքներՀրապարակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2025 թվականի տարեկան հաղորդումըԻրանը կշարունակի պայքարը մինչև «լիակատար հաղթանակ». Մոհամմադ Բաղեր ՂալիբաֆԱնհամբեր սպասում եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը. ԿոշտաՀորդառատ անձրևների հետևանքով Սյունիքում առաջացել են քարաթափումներԻսրայելական զինուժն ընդլայնում է ցամաքային ներխուժումը Լիբանանի տարածքՀարավային Կովկասում լոգիստիկ ենթակառուցվածքների դիվերսիֆիկացումը զգալիորեն կխթանի արտաքին առևտուրը․ ՀՀ փոխվարչապետՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրները պատմության մեջ առաջին անգամ հասել են 2%-ի շեմինԵրեկ մեկնարկեց «Հայ վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնը
Մամուլ

Մենք չպարտված մարդ պետք է ունենանք, որը կկարողանա մի բան փոխել. Թևան Պողոսյան

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացի ակտիվությունը դեռ ոչինչ չի նշանակում, բացի նրանից, թե կողմերի իրական ցանկությունները որ կետում են, կամ ինչ են իրենք նշում կարմիր գծերի մասով: «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ է հայտնել «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով խաղաղության փաստաթղթի ստորագրման շուրջ այս փուլում առկա իրողություններին:

«Ալիևն ասում է՝ մեզ պետք է միջանցք տալ, Հայաստանի իշխանություններն ասում են՝ 29 հազար 800 քառակուսի կիլոմետր: Նախ՝ հիմա ո՞վ է լինելու այն ուժը, որը գալու է ու ադրբեջանական զորքերին դուրս հանի և նոր 29 հազար 800 ձևավորի, որ ինչ-որ բան ստորագրեն, երկրորդ՝ հայկական կողմը տալո՞ւ է միջանցքը: Եթե այս ամենը չկա, ի՞նչ տարբերություն, օրը 25 անգամ, թե մեկ անգամ են հանդիպում: Այսօր ինտենսիվության խնդիրն աշխարհում առկա որոշ փոփոխությունների շրջանակներից է գալիս: Ու թեպետ թվում է, թե գործընթացներն ինտենսիվ են, բայց նույն Ալիևը հենց երեկ հայտարարեց, որ դեկտեմբերի 7-ին պետք է հանդիպում լիներ, որը, իր պատկերացմամբ, չի կայանալու, որովհետև հայկական կողմն ասել է, որ Ֆրանսիայի նախագահն էլ պետք է մասնակցի: Այսօրվա դրությամբ կողմերն ամեն անգամ ասում են՝ մի հոգի էլ պետք մասնակցի՝ միջնորդի, լսողի կամ վկայի կարգավիճակով: Այս անվստահության պայմաններում ի՞նչ ստորագրման մասին է խոսքը: Սա՝ գործընթացի մասին»,ասաց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է իրական ցանկություններին ու վարքագծին, հիշեցնելով Փաշինյանի այն հայտարարությունները, թե երբ հայկական կողմը մի բանի համաձայնել է, Ադրբեջանը մերժել է, Թևան Պողոսյանը շեշտեց, որ այսօր ո՛չ Փաշինյանն է փոխվել, ո՛չ Ալիևը. «Հիմա էլ եթե Փաշինյանն ասի՝ լավ, համաձայն եմ, Ալիևը նույն վայրկյանին նոր պայման է դնելու, որովհետև իր երազանքը նկարագրել է. ասում է՝ «ամբողջովին Զանգեզուրն էլ, Սևանն էլ եմ վերցնելու, Երևան էլ եմ գալու»:

Այդ դեպքում ի՞նչ փաստաթղթի մասին կարող է խոսք լինել, որը մեկ համաձայնագիր էր, հետո դարձավ շրջանակային համաձայնագիր, հետո էլ ասացին՝ ռուսական մոտեցումներին են համաձայնություն տվել, թեպետ մինչ այդ մեղադրում էին Ռուսաստանին»: Կրկին ընդգծելով, որ Ալիևը չի փոխվել, նա հավելեց. «Գուցե վաղը մի տարբերակ լինի, որը հայկական կողմը շատ կցանկանա ստորագրել, բայց եթե Ալիևին պետք չլինի, չի ստորագրի: Նա որևէ պատճառ կգտնի ու կձգձգի գործընթացները: Ինքն արդեն այսօր է հայտարարում, որ Հայաստանն ուզի, թե ոչ, միջանցք է տալու, հայկական կողմն էլ ասել է՝ միջանցք չի տալու: Եթե այդ կետը հիմա որոշված չէ, ո՞վ է այն ուժը, որն Ադրբեջանին ծեծելով՝ ստիպելու է համաձայնել, որովհետև եթե Ադրբեջանին այսօր չծեծես, ոչնչի էլ չի համաձայնելու: Ես աշխարհում նման միայն մեկ ուժ գիտեմ. դա հայկական բանակն է և հայ ազգի՝ նշվածն իրականացնելու միասնական ցանկությունն ու երազանքը: Եթե նշվածն իրականացնելու պոտենցիալը չկա, դա այսօր չի կատարվելու: Չկա որևէ այլ ուժ, որը մեր փոխարեն գալու է ու այդ խնդիրը լուծի:

Եթե անգամ վաղը Ալիևը ձևական գնա ու ինչ-որ բանի տակ ստորագրի, 5 րոպե էլ չի պահելու իր ստորագրությունը, ինչպես 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի, 1994-ի, Սոչիի հայտարարությունների ու փաստաթղթերի դեպքում է: Ի դեպ, նման նաև երկրորդ թշնամին ունենք՝ Թուրքիան. 2008-ին ստորագրված արձանագրությունները ևս կյանքի չկոչվեցին: Թուրքիայի և Ադրբեջանի այդ վարքագիծն իմանալով՝ ինչպե՞ս կարելի է մտածել, որ այսօրվա աշխարհաքաղաքական փոփոխությունների պայմաններում ինչոր բան ստորագրելով՝ հույս ենք ունենալու:Միակ բանը, որի վրա հույսներս պետք է դնենք, մեր բանակի հզորացումն է, ազգային միասնությունը վերականգնելն է»:

Թևան Պողոսյանը նշեց, որ վերոնշյալին հասնելու համար պետք է ժամանակ շահել. «Իսկ ժամանակ շահելու լավագույն ցուցիչը կլինի բանակցող փոխելը, բայց գիտակցված, ինքնակամ գործողություններ պետք է անել, ինչը հայկական նոր մոտեցման ձևավորումը կլինի: Գիտակցված ու ինքնակամ պետք է գործել, որ կարողանանք մեր մեջ ձևավորված սև գծերը, պառակտվածությունները հաղթահարել»: Մեր զրուցակիցը շեշտեց, որ իրականում մենք մեր կարմիր գծերը դեռ վաղուց ենք ձևակերպել:

«Երեկ Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն էր, որը տվել է այդ ձևակերպումներից մեկը: Նա ասել է. «Կորցնելով Արցախը՝ շրջելու ենք հայոց պետականության պատմության վերջին էջը»: Մենք Արցախը կորցնելու իրավունք չունենք: Սա կարմիր գիծ է, որի մասին մենք գիտենք, բայց աշխարհին էլ պետք է ասել: Իշխանությունների մոտ չի ստացվի, քանի որ բանավոր շատ այլ բաներ են ասել: Հիմա եթե անգամ շուռ գան ու ասեն՝ չէ, գիտեք, Արցախը կարևոր է, բոլորն ասելու են՝ լռեք: Նաև սա է պատճառը, որ պետք է գիտակցված ու ինքնակամ ասեն, որ հեռանում են, և պետք է գտնել մեկին, որը կարողանալու է նոր մոտեցումների ձևակերպում բերել, չի ունենալու հին պարտավորությունները: Մինչդեռ պարտված իշխանությունը կարող է նոր պարտություններ բերել. մենք չպարտված մարդ պետք է ունենանք, որը կկարողանա մի բան փոխել: Չեք ուզում մի «X-յանը» լինի, ուրիշ «Y-յանի» գիտեք, արեք դա: Դա ամենակարևորն է: Այո, բոլորս գիտենք կարմիր գծերը, բայց մի կարևոր բան կա. առանց մեր հաղթանակի խաղաղություն չի լինելու: Եթե պետք է խաղաղություն լինի, այն պետք է լինի պարտադրված հաղթանակով, ինչը բխում է մեր թշնամու վարքագծից: Դարերի պատմությունն է ցույց տալիս, որ երբ ջարդել ենք, կարողացել ենք խաղաղ ապրել»,-նշեց Թ. Պողոսյանը:

Նրա խոսքով, պետք է հաշվի առնել նաև, որ թե՛ Արևմուտքի, թե՛ Ռուսաստանի առաջարկներն առաջին հերթին իրենց շահերից են բխում: «Եթե մենք որոշել ենք ինչ-որ կողմ բռնել, դա հայկական կողմը պետք է լինի: Եթե Արևմուտքը որևէ բան է ասում, առաջին հերթին դա բխում է իր շահերից, ինչը ավելի լայն համատեքստում նշանակում է առճակատում ՌԴ-ի հետ: Երբ Ռուսաստանն է առաջարկ անում, նշանակում է՝ առաջին հերթին բխում է ՌԴ-ի շահերից, լայն իմաստով այն ևս նշանակում է առճակատում Արևմուտքի հետ: Իսկ ո՞ւր մնացին հայկական շահերը: Ե՞րբ ենք սովորելու, որ մենք միայն ու միայն հայկական շահերը սպասարկելու իրավունք ունենք»,-հավելեց Թ. Պողոսյանը:

Ադրբեջանի ամենօրյա բնույթ կրող սադրանքների ու այդ երկրից հնչող հայտարարությունների մեջ մեր զրուցակիցը մեկ պատճառ է տեսնում: «Ադրբեջանը մեզ որպես թշնամի է ընդունում, որին ուզում է վերացնել: Ադրբեջանն իր ռազմավարությունը, մարտավարությունն ու նպատակները չի փոխել: Ադրբեջանի երազանքը հայկական պետականությունը վերացնելն է, որի հետևից և գնում է: Թշնամու ցանկացած գործողություն բխում է իր շահերից, և վարքագիծը չի փոխվելու: Այլ հարց է, որ եթե որոշել ես ապրել, պետք է մտածել, թե այդ ուղղությամբ ինչ ես անելու: Ադրբեջանն ասում է ինքն էլ է խաղաղություն ցանկանում, միգուցե ազնիվ է, բայց ես վստահ եմ, որ իրենց պատկերացրած այդ խաղաղության մեջ Հայաստան չի լինելու: Իրենց պատկերացրած խաղաղության դեպքում իրենք բոլոր հայերին վերացնելուց հետո են խաղաղ ապրելու, և ձգտում են իրենց հենց այդ «խաղաղությանը»: Սա է իրենց «խաղաղության» բովանդակությունը: Հայաստանն էլ է խաղաղություն ուզում, բայց բովանդակությունը եթե նկարագրենք, պարզվելու է՝ ուզում է ապրել հարևանների հետ, մինչդեռ այդ ապրելը գին ունի՝ ինքդ քեզ պաշտպանելու ունակ լինելն է, թույլ չտալը, որ թշնամին քեզ վերացնի»,ընդգծեց Թևան Պողոսյանը:

Անդրադառնալով Ալիևի այն հայտարարություններին, որոնք վերաբերում են Արցախում տեղի ունեցող գործընթացներին, պետնախարարի փոփոխությանը, այդ հարցում ՌԴ-ին ուղղված մեղադրանքներին, Թ. Պողոսյանը նշեց. «Ալիևն ասում է, թե «Արցախ այլևս գոյություն չունի»: Մեծ հաշվով՝ իր ցանկացած խոսք միտված է լինելու «Արցախի չգոյությունը» ներկայացնելուն: Օրինակ՝ մի դեպքում փորձելու է լավը երևալ եվրոպացիների համար՝ ասելով՝ «ուզում էի լավ բան անել, հայերը Ռուսաստանին ներս են բերում», ձեռքի հետ էլ փորձելու է պառակտել հայ հասարակությանը: Իր խոսքերը հաշվարկված են, միտված մեզ թուլացնելուն: Բոլորն են ոգևորված, որ կա մեկ հայ, որը պատրաստ է այսօր տեղափոխվել Արցախ ու աշխատել: Կարող է վաղը նման հարյուր մարդ լինի, մյուս օրը՝ հազար: Եվ սա հաշվի առնելով՝ Ալիևը հայերի մեջ վախ տարածելու նպատակ ունի, փորձում է պիտակավորումներ կպցնել: Մի հատ էլ փորձեց տարանջատել՝ ասելով, թե «Արցախում մի հայ կա, որն ուրիշ տեղից է եկել, ուրիշի օրակարգով, բայց կան տեղացի հայեր, որոնց հետ պատրաստ եմ խոսել»:

Կասկած է ուզում մտցնել, պառակտել, բայց մենք պետք է շատ խելոք գտնվենք՝ հասկանալով Ալիևի նման խաղերի նպատակը: Պետք է կարողանանք այդ խաղերից զերծ մնալ, արհամարհել կամ հակախաղեր առաջարկել այնպես, որ ինքն իր լարած թակարդն ընկնի»: Շեշտելով, որ Ալիևի նպատակը Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների վերացումն է, և իր հայտարարությունները մեկ ամբողջական շղթայի մեջ են, Թևան Պողոսյանը հավելեց. «Պետք է կարողանանք նոր մոտեցումներ բերել, ամեն օր Արցախում մեկ հայ պետք է ավելանա՝ լինի մշտական տեղափոխվելու, թե այցերի տեսքով: Հայկական ներկայությունն Արցախում ինչ-որ ձևով պետք է բարձրանա, պետք է ցույց տալ, որ չենք հրաժարվում ու պայքարելու ենք, որ միասնական ենք: Պետք է խելոք լինենք, որ թույլ չտանք մեզ խաղացնեն, այլ կարողանանք խաղի կանոններ փոխել»»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում