Աշխարհի առաջնությունն առանց հոլանդացիների եւ չիլիացիների
Եվրոպայում եւ Հարավային Ամերիկայում ավարտվեցին ընտրական մրցաշարերը եւ արդեն իսկ պարզ է, որ ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին չեն մասնակցի հոլանդացիները եւ չիլիացիները: Անշուշտ, առաջնությունն առանց հոլանդացի ֆուտբոլասերների եւ հոլանդիայի հավաքականի ավելի աղքատիկ կլինի: կորուստ է նաեւ Չիլիի բացակայությունը: Այժմ ամեն ինչ հերթով:
Եվրոպական առաջին խմբում, ինչպես եւ սպասվում էր առաջին տեղը զբաղեցրեց Ֆրանսիայի հավաքականը: Երկրորդ տեղը զբաղեցրին շվեդները եւ կմասնակցեն անցումային խաղերին, չնայած վերջին տուրում 2:0 հաշվով զիջեցին հոլանդացիներին, որոնք մնացին երրորդ տեղում, չնայած հավաքեցին նույնքան միավոր, որքան շվեդները:
B խմբում առաջին տեղն ի վերջո զբաղեցրեց Պորտուգալիան վերջին տուրում 2:0 հաշվով հաղթելով շվեյցարացիներին, որոնք կխաղան անցումային խաղերում՝ վիճարկելու համար մնացած չորս ուղեգրերից մեկը:
C խմբից աշխարհի առաջնության մասնակցելու իրավունք նվաճեցին գերմանացիները, իսկ հյուսիսիռլանդացիները կխաղան անցողիկ խաղերում:
D խմբում առաջին տեղը գրավեց Սերբիայի ազգային թիմը, իսկ երկրորդը՝ Իռլանդիայի հավաքականն է, որը վերջին տուրում մրցակցի դաշտում 1:0 հաշվով հաղթեց Ուելսի ընտրանուն:
E խմբում լեհերը վստահ զբաղեցրին առաջին հորիզոնականը, իսկ երկրորդ տեղը դժվարին պայքարում նվաճեցին դանիացիները: Ի դեպ, թե լեհերը, թե դանիացիները երկու խաղերում էլ հաղթեցին Հայաստանի ազգային հավաքականին, մեր թիմի դարպասն անցկացնելով 13 գնդակ:
F խմբում առաջինը Անգլիայի հավաքականն է, իսկ երկրորդը Սլովակիան, բայց ի տարբերություն մյուս խմբերում երկրորդ տեղը գրաված հավաքականների, սլովակներն անցումային խաղերին չեն մասնակցի, քանի որ երկրորդ տեղը զբաղեցրածինը թիմերից ամենավատ արդյունքն ունեն:
G խմբի հաղթողը Իսպանիայի ազգային հավաքականն է, իսկ իտալացիները ստիպվածկլինեն աշխարհի առաջնությանը մասնակցելու համար եւս երկու հանդիպում անցկացնել:
H խմբում բավական վստահ առաջին հորիզոնականը գրավեցին բելգիացիները, իսկ հույները ցույց տալով բավական թույլ ֆուտբոլ կարողացան զբաղեցնել երկրորդ տեղը: Բանն այն է, որ այս խումբը բավական թույլ էր: Բելգիացիների եւ հույների մրցակիցներն էին բոսնիացիները, էստոնացիները, կիպրոսցիները եւ ջիբրալթարցիները:
I խմբում առաջին հորիզոնականը զբաղեցրեց Իսլանդիայի հավաքականը եւ կմասնակցի աշխարհի առաջնությանը, իսկ ահա խորվաթները Մոդրիչի գլխավորությամբ դեռ կպայքարեն եզրափակիչ փուլին մասնակցելու համար:
Հարավային Ամերիկայից Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնությանը կմասնակցեն Բրազիլիայի, Ուրուգվայի, Արգենտինայի եւ Կոլումբիայի հավաքականները: Պերուն կմասնակցի լրացուցիչ անցումային խաղին: Իսկ ահա Ալեքսիս Սանչեսի Չիլին գրավեց վեցերորդ տեղը՝ վերջին տուրում 3:0 հաշվով պարտվելով Բրազիլիայի ազգային թիմից:
Top-News.am


















































Մեկնարկում է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը
Հայտնի է ֆուտբոլի աշխարհի առաջնության երաժշտական գործիքը (Տեսանյութ)
Առաջինը Բրազիլիան է. ԱԱ եզրափակիչ փուլերի դասակարգման աղյուսակը
Անգլիան չի բոյկոտի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը
Ռուսներին բաժին հասան ամենաթույլ մրցակիցները․ վիճակահանությունը կայացավ
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի