Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ Եկեք իսկապես մտածենք անհետ կորածների մասին Դա տեղի է ունենում միայն «ի պաշտպանություն կանանց և աղջիկների». ՄՕԿ-ը արգելել է տրանսգենդերների մասնակցությունը Սամվել Կարապետյանի և ևս 2 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. մանրամասներ «Երաժշտական Բաթումի» մշակութային ծրագիրը՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում Ջուրը՝ ռազմավարական ռեսուրս․ ի՞նչ ենք անում պահպանելու համար այն Wizz Air-ը երկու նոր ուղղություն կմեկնարկի՝ դեպի Էյնդհովեն և Բրյուսել Միրզոյանը և Բայրամովը նշել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հետագա կարգավորման գործընթացում առկա դրական զարգացումները Փոլ ՄաքՔարթնին նոր ալբոմ եւ Լենոնի հետ ընկերության մասին երգ է գրել Կարինա Ակոպովա և Նիկիտա Ռախմանին զույգը՝ Աշխարհի գեղասահքի առաջնության լավագույն տասնյակում Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաղթել է «Agzamov Memorial» միջազգային մրցաշարում Ինչպիսի՞ն են էքստրեմալ եղանակային երևույթներով պայմանավորված վնասների մակարդակները

2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համարՄեծ Բրիտանիայի ամենամեծ երկաթե գանձերը լույս են սփռում կելտական ​​թագուհու հուղարկավորության ծեսի վրա2025-ի ամենասիրված մանկական անունները ՀայաստանումՄեդվեդևը անխուսափելի է համարում իրանցիների վրեժը Խամենեիի սպանության համարՍերիալներից հայտնի թուրք դերասանուհին ձերբակալվել է թմրանյութերի գործովՎենսը կարող է դառնալ Իրանի շուրջ կարգավորման գործում առանցքային գործիչ. ԶԼՄԻրանը ռազմավարական առավելություն է ձեռք բերել. The EconomistՏավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետFLYONE ARMENIA-ն կիրականացնի թռիչքներ Երևան-Ալմաթի-Երևան երթուղովԻրանը հարվածել է Իսրայելի խոշոր ռազմական կենտրոնին․ թիրախում՝ Թել Ավիվը
Եկեք իսկապես մտածենք անհետ կորածների մասին
Դա տեղի է ունենում միայն «ի պաշտպանություն կանանց և աղջիկների». ՄՕԿ-ը արգելել է տրանսգենդերների մասնակցությունըՍամվել Կարապետյանի և ևս 2 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. մանրամասներ
Ալեն Սիմոնյանի և մի խումբ անձանց միջև միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
«Երաժշտական Բաթումի» մշակութային ծրագիրը՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում Ջուրը՝ ռազմավարական ռեսուրս․ ի՞նչ ենք անում պահպանելու համար այնWizz Air-ը երկու նոր ուղղություն կմեկնարկի՝ դեպի Էյնդհովեն և Բրյուսել
Միրզոյանը և Բայրամովը նշել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հետագա կարգավորման գործընթացում առկա դրական զարգացումները
Փոլ ՄաքՔարթնին նոր ալբոմ եւ Լենոնի հետ ընկերության մասին երգ է գրելԿարինա Ակոպովա և Նիկիտա Ռախմանին զույգը՝ Աշխարհի գեղասահքի առաջնության լավագույն տասնյակումԳրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաղթել է «Agzamov Memorial» միջազգային մրցաշարումԴատարանը արդարացրել է պետական դավաճանության մեջ մեղադրվող կնոջըԻնչպիսի՞ն են էքստրեմալ եղանակային երևույթներով պայմանավորված վնասների մակարդակներըԻրանի վրա ցանկացած հարձակում բումերանգի էֆեկտ կունենա. ՎելայաթիՌուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
ԱՄՆ-ը համոզել է Ծոցի երկրներին, որ պաշտպանnւմ է միայն իրեն և Իսրայելին. ՄեդվեդևԻսրայելի պաշտպանության բանակը սպառնացել է շարունակել իրանցի առաջնորդների «որսը»20-ամյա աղջկան 3-րդ հարկից գցել են. մանրամասներ՝ 4 տարի առաջ տեղի ունեցած ահասարսուռ դեպքիցՈւկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացմանՄիջնորդ երկրներն Իրանից ազդանշաններ են փոխանցում. նեղուցներով էներգիա է հոսում. Մարկո ՌուբիոԻրանում ավիաhարվածներից վնաuված քաղաքացիական օբյեկտների թիվը հասել է 92 հազարիԻՀՊԿ-ն քաղաքացիական անձանց կոչ է արել հեռանալ ԱՄՆ ուժերի տեղակայման վայրերիցԻրանը սպառնում է հարվածել տարածաշրջանում գտնվող հյուրանոցներին, որտեղ ԱՄՆ զինվորականներ կան. FarsԿրթությունը պետք է լուսավորի և թևեր տա երեխաներինՔուվեյթում հարձակման է ենթարկվել Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի հետ կապված նավահանգիստըՀայաստանի դեմ հիբրիդային հարձակումները գալիս են ռուսական, թուրքական և ադրբեջանական մամուլից. պատգամավորՄի խումբ անձինք օժանդակել են զորակոչիկին՝ խաբեությամբ զորակոչից խուսափելու փորձ կատարելունԱՄՆ-ում դպրոցականների շրջանում տարածվում է «Հինգ գիշեր Էպշտեյնի մոտ» բրաուզերային խաղը. BloombergՆշանակալի իրադարձություն է Ադրբեջանով դեպի ՀՀ ապրանքների տարանցման արգելքի վերացումը. ԳրիգորյանԵթե Հայաստանը շարունակի այն քաղաքականությունը, որը հիմա վարում է, պատերազմից վախենալու որևէ պատճառ չի լինի. ՌուբինյանԿապանում հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է սելավատարի պատնեշը․ փրկարարները իրականացնում են համապատասխան աշխատանքներՀրապարակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2025 թվականի տարեկան հաղորդումըԻրանը կշարունակի պայքարը մինչև «լիակատար հաղթանակ». Մոհամմադ Բաղեր ՂալիբաֆԱնհամբեր սպասում եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը. ԿոշտաՀորդառատ անձրևների հետևանքով Սյունիքում առաջացել են քարաթափումներԻսրայելական զինուժն ընդլայնում է ցամաքային ներխուժումը Լիբանանի տարածքՀարավային Կովկասում լոգիստիկ ենթակառուցվածքների դիվերսիֆիկացումը զգալիորեն կխթանի արտաքին առևտուրը․ ՀՀ փոխվարչապետՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրները պատմության մեջ առաջին անգամ հասել են 2%-ի շեմինԵրեկ մեկնարկեց «Հայ վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնը
Հայաստան

Իրավիճակը Լարսում ու Վրաստանում ողբերգական է 25 օր

Վերջին մեկ ամսում Վրաստանն անուղղակի կերպով արգելափակել է իր տարանցիկ ճանապարհները հայկական բեռների համար. դեպի ՌԴ բեռնափոխադրողները չեն կարողանում շարժվել։ Հայկական մթերք, բանջարեղեն ու խմիչքներ արտահանող գործարարները տնտեսական լուրջ կոլապսի մեջ են։ Վրաց իշխանության քամահրանքով, Վրաստանի տարածքով օրական ստուգվում և բաց է թողնվում հազիվ մեկ-երկու մեքենա։ Ընդգծենք, այս դիսկրիմինացիան բացառապես հայ արտահանողներ-ներկրողների համար է, ադրբեջանցիները, ղազախները, բելառուսներն ու թուրքական մեքենաները չունեն ոչ մի արգելք։

Այս պահի դրությամբ, որոշ տվյալներով մինչև 2 հազար բեռնափոխադրող մեքենա «Գերեվարման մեջ է» վրացական տարածքում։ Yerevan.Today-ը տեսանյութերով ներկայացրել էր, որ միայն այլընտրանքային ճանապարհին ՝ լարսի անցակետից 160 կմ հեռավորությամբ՝ 630 մեքենա 19 օր շարունակ կանգնած է նույն կետում, վարորդների խոսքով երկու շաբաթում հաջողել են ընդամենը 400 մետր առաջ տեղաշարժվել։

Չափազանց լարված է իրավիճակը Լարսում, վարորդները 1000 լարիով տուգանվում են պարբերաբար (շուրջ 140 հազար դրամ), չկա առաջ գնալու հնարավորություն, ոչ էլ ետդարձի ճանապարհն է ստացվում, որ գոնե որոշ սառնարանային բեռնատարները փչացած մթերքը թափեն, վերադառնան Հայաստան։ Մեզ հայտնեցին, որ մի քանի հայ գործարարներ իբր ճկուն լուծում են մոգոնել, փորձել են մի պահ այդ արգելանքներն հաղահարել տարբեր ազգերի մեքենաներում հայկական բեռներ թաքցնելով, բայց վրաց մաքսավորներն արագ բացահայտել են հայերի խորամանկությունը ու հազարական լարի տուգանել են մի շարք վարորդների։

Այսօր էլ տղեկացանք, որ Վրաստանում խցանված միջպետական ճանապարհներից հայ վարորդներ են բերման ենթարկվում, պատճառները տարբեր են․․․ Ասում են՝ 20-25 օր բեռնատարներում քնող, սնվող, անջուր նահաց մնացած հայերի նյարդերը տեղի են տալիս, էլ չեն դիմանում վրաց իշխանության նվաստացումներին։

Կոնֆլիկտներ են ծագում ամեն քայլափոխի՝ հայ վարորդների ու վրաց ՃՈ աշխատակիցների միջև, որոնցից մեկը, ի դեպ, մի բարձրաստիճան ոստիկան է, ազգությամբ թուրք, ու հենց այդ ազգային խտրականության ֆոնին լեզվակռիվ, ընդհուպ՝ բախումներ են լինում հենց նրա հետ։

Ժամ–ժամ հայկական տարածքից Վրաստան մտնող բեռնատարների հերթերը ավելի ու ավելի են խտանում, իսկ վրացիների այսպիսի պահվածքը հարևան երկրում ու հայկական իշխանությունների շուրթերով բացատրվում է լակոնիկ այսպես՝ Ղրմի կամրջի պայթյունի միջադեպով է իրավիճակը պատճառաբանվում։ Մի շարք տեղացի գործարարներ ևս պնդում են ՝ խնդիրը բացառապես քաղաքական դաշտում է։ Նրանց խոսքով, պատրվակ է Ղրիմի կամրջի պայթյունի միջադեպը, խնդիրը խորքային է ու իշխանություններն իրենք դիվանագիտական հարթակում առաջացրել են պրոբլեմը, իրենք էլ պարտավոր են լուծել։

Ասում են՝ Ղրիմի կամրջի ահաբեկչությունը ընդամենը շարժառիթ էր, որը փայլուն կերպով օգտագործեցին վրաց ու ՌԴ իշխանությունները՝ ՀՀ կառավարության հետ այլ մակարդակներում իրենց քաղաքական անհամաձայնությունները ցույց տալու և Հայստանի վրա ճնշումներ բանեցնելու համար։

Վրացիների կողմից մատուցվում է, թե իբր հայկական բեռների համար խնդիր ստեղծում է ռուսը, ՌԴ-ից են հայկական բեռների համար այսպիսի կտրուկ մերժումները ստացվում։ Բայց չմոռանանք՝ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է ու գործում է ԵԱՏՄ միասնական մաքսային համակարգում, տուժում է նաև Հայաստանի տարածքով դեպի ՌԴ եվրոպական ապրանքների փոխանցումը։

Փաստացի, այս պայմաններում արհեստականորեն խաթարվում է ԵԱՏՄ երկրների միջև տնտեսական շրջառության ցիկլը ու չեն գործում ԵԱՏՄ կանոնադրության համաձայն մի շարք օրենքներ։ Իսկ ո՞րն է սրան հայկական կառավարության գործնական հակազդեցությունը, պարզ չէ․․․ Առայժմ զրո արդյունքով պարզունակ ելույթներ են, ու խորացող ճգնաժամն է տեսանելի։

Վրացիների արհեստական արգելակումներով բարդանում է հայ գործարարների վիճակը ՌԴ-ում, նրանք դուրս են մղվում ՌԴ շուկայից։ Փոխարենը Նոր տարվա շեմին վրացական ապրանքաշրջանառության ծավալն է ահռելի մեծանում ռուսական շուկայում՝ սույն խնդիրներով առաջացած հայկական մթերքի վակուումն օգտագործելով՝ վրացական մթերքի կորցրած շուկան 2008-ի պատերազմից հետո վերականգնելու համար։

yerevan.today