Պեմզաշենում կասկածյալներից մեկն ականատես է եղել, թե ինչպես են տեղափոխում մոր ու երեխաների մարմինները
Aravot.am-ը գրում է. Պեմզաշենում 31-ամյա բնակչուհու և վերջինիս 11-ամյա դստեր և 8-ամյա որդու սպանության դեպքի մասին նոր տեղեկություններ են ի հայտ գալիս։ Կան երկու ձերբակալվածներ, որոնք նույն գերդաստանից են, ազգականներ են՝ Վ․Բ.-ն և Ա․Բ.-ն։
Մեր լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, իրավապահները նրանցից մեկին հայտնաբերել են Երևանում, իսկ մյուսը դեպքից հետո մնացել է գյուղում։ Գյուղում մնացած անձը պարբերաբար գնացել է դեպքի վայր ու հետևել իրավապահների կատարած օպերատիվ-քննչական գործողություններին։ Նա նույնիսկ ականատես է եղել, թե ինչպես են դեպքի վայրից տեղափոխում զոհերի դիերը։ Պեմզաշենից էլ տեղեկացանք, որ այդ նույն անձը երեկ մասնակցել է սպանդի ենթարկված ընտանիքի հուղարկավորությանը, ցավակցել ընտանիքի հորը, որից հետո նրան ձերբակալել են։
Մեր աղբյուրների հաղորդմամբ, առերեսում է տեղի ունեցել այս երկու կասկածյալ ազգականների միջև, նրանցից մեկը հերքել է դեպքին իր մասնակցության մասին, սակայն մյուսը պնդել է, որ միասին են եղել։
Մեր տեղեկություններով, հանցանքը բացահայտվել է ոստիկանության և ԱԱԾ-ի աշխատակիցների տքնաջան աշխատանքով։ Նրանք երեք տասնյակից ավելի քաղաքացիների են հարցաքննել, քանի որ ամեն մի տեղեկություն կարող էր շոշափելի արդյունք տալ։ Կասկածյալների շրջանակը դեռ ճշտվում է, մեր տեղեկություններով, ոստիկանությունը փնտրում են նաև այլ անձանց։


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել