Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ Եկեք իսկապես մտածենք անհետ կորածների մասին Դա տեղի է ունենում միայն «ի պաշտպանություն կանանց և աղջիկների». ՄՕԿ-ը արգելել է տրանսգենդերների մասնակցությունը Սամվել Կարապետյանի և ևս 2 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. մանրամասներ «Երաժշտական Բաթումի» մշակութային ծրագիրը՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում Ջուրը՝ ռազմավարական ռեսուրս․ ի՞նչ ենք անում պահպանելու համար այն Wizz Air-ը երկու նոր ուղղություն կմեկնարկի՝ դեպի Էյնդհովեն և Բրյուսել Միրզոյանը և Բայրամովը նշել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հետագա կարգավորման գործընթացում առկա դրական զարգացումները Փոլ ՄաքՔարթնին նոր ալբոմ եւ Լենոնի հետ ընկերության մասին երգ է գրել Կարինա Ակոպովա և Նիկիտա Ռախմանին զույգը՝ Աշխարհի գեղասահքի առաջնության լավագույն տասնյակում Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաղթել է «Agzamov Memorial» միջազգային մրցաշարում Ինչպիսի՞ն են էքստրեմալ եղանակային երևույթներով պայմանավորված վնասների մակարդակները

2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համարՄեծ Բրիտանիայի ամենամեծ երկաթե գանձերը լույս են սփռում կելտական ​​թագուհու հուղարկավորության ծեսի վրա2025-ի ամենասիրված մանկական անունները ՀայաստանումՄեդվեդևը անխուսափելի է համարում իրանցիների վրեժը Խամենեիի սպանության համարՍերիալներից հայտնի թուրք դերասանուհին ձերբակալվել է թմրանյութերի գործովՎենսը կարող է դառնալ Իրանի շուրջ կարգավորման գործում առանցքային գործիչ. ԶԼՄԻրանը ռազմավարական առավելություն է ձեռք բերել. The EconomistՏավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետFLYONE ARMENIA-ն կիրականացնի թռիչքներ Երևան-Ալմաթի-Երևան երթուղովԻրանը հարվածել է Իսրայելի խոշոր ռազմական կենտրոնին․ թիրախում՝ Թել Ավիվը
Եկեք իսկապես մտածենք անհետ կորածների մասին
Դա տեղի է ունենում միայն «ի պաշտպանություն կանանց և աղջիկների». ՄՕԿ-ը արգելել է տրանսգենդերների մասնակցությունըՍամվել Կարապետյանի և ևս 2 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. մանրամասներ
Ալեն Սիմոնյանի և մի խումբ անձանց միջև միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
«Երաժշտական Բաթումի» մշակութային ծրագիրը՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում Ջուրը՝ ռազմավարական ռեսուրս․ ի՞նչ ենք անում պահպանելու համար այնWizz Air-ը երկու նոր ուղղություն կմեկնարկի՝ դեպի Էյնդհովեն և Բրյուսել
Միրզոյանը և Բայրամովը նշել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հետագա կարգավորման գործընթացում առկա դրական զարգացումները
Փոլ ՄաքՔարթնին նոր ալբոմ եւ Լենոնի հետ ընկերության մասին երգ է գրելԿարինա Ակոպովա և Նիկիտա Ռախմանին զույգը՝ Աշխարհի գեղասահքի առաջնության լավագույն տասնյակումԳրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաղթել է «Agzamov Memorial» միջազգային մրցաշարումԴատարանը արդարացրել է պետական դավաճանության մեջ մեղադրվող կնոջըԻնչպիսի՞ն են էքստրեմալ եղանակային երևույթներով պայմանավորված վնասների մակարդակներըԻրանի վրա ցանկացած հարձակում բումերանգի էֆեկտ կունենա. ՎելայաթիՌուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
ԱՄՆ-ը համոզել է Ծոցի երկրներին, որ պաշտպանnւմ է միայն իրեն և Իսրայելին. ՄեդվեդևԻսրայելի պաշտպանության բանակը սպառնացել է շարունակել իրանցի առաջնորդների «որսը»20-ամյա աղջկան 3-րդ հարկից գցել են. մանրամասներ՝ 4 տարի առաջ տեղի ունեցած ահասարսուռ դեպքիցՈւկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացմանՄիջնորդ երկրներն Իրանից ազդանշաններ են փոխանցում. նեղուցներով էներգիա է հոսում. Մարկո ՌուբիոԻրանում ավիաhարվածներից վնաuված քաղաքացիական օբյեկտների թիվը հասել է 92 հազարիԻՀՊԿ-ն քաղաքացիական անձանց կոչ է արել հեռանալ ԱՄՆ ուժերի տեղակայման վայրերիցԻրանը սպառնում է հարվածել տարածաշրջանում գտնվող հյուրանոցներին, որտեղ ԱՄՆ զինվորականներ կան. FarsԿրթությունը պետք է լուսավորի և թևեր տա երեխաներինՔուվեյթում հարձակման է ենթարկվել Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի հետ կապված նավահանգիստըՀայաստանի դեմ հիբրիդային հարձակումները գալիս են ռուսական, թուրքական և ադրբեջանական մամուլից. պատգամավորՄի խումբ անձինք օժանդակել են զորակոչիկին՝ խաբեությամբ զորակոչից խուսափելու փորձ կատարելունԱՄՆ-ում դպրոցականների շրջանում տարածվում է «Հինգ գիշեր Էպշտեյնի մոտ» բրաուզերային խաղը. BloombergՆշանակալի իրադարձություն է Ադրբեջանով դեպի ՀՀ ապրանքների տարանցման արգելքի վերացումը. ԳրիգորյանԵթե Հայաստանը շարունակի այն քաղաքականությունը, որը հիմա վարում է, պատերազմից վախենալու որևէ պատճառ չի լինի. ՌուբինյանԿապանում հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է սելավատարի պատնեշը․ փրկարարները իրականացնում են համապատասխան աշխատանքներՀրապարակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2025 թվականի տարեկան հաղորդումըԻրանը կշարունակի պայքարը մինչև «լիակատար հաղթանակ». Մոհամմադ Բաղեր ՂալիբաֆԱնհամբեր սպասում եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը. ԿոշտաՀորդառատ անձրևների հետևանքով Սյունիքում առաջացել են քարաթափումներԻսրայելական զինուժն ընդլայնում է ցամաքային ներխուժումը Լիբանանի տարածքՀարավային Կովկասում լոգիստիկ ենթակառուցվածքների դիվերսիֆիկացումը զգալիորեն կխթանի արտաքին առևտուրը․ ՀՀ փոխվարչապետՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրները պատմության մեջ առաջին անգամ հասել են 2%-ի շեմինԵրեկ մեկնարկեց «Հայ վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնը
Հայաստան

Մարմնավաճառությունն օրինականացնելու առաջարկությամբ հանդես եկող ԱԺ նախագահ ունեցող իշխանությունը թրաֆիքինգի ազգային ծրագիր է ներկայացնում

168.am-ը գրում է․

Իրավական նախագծերի միասնական e-draft.am հարթակում ս.թ հոկտեմբերի 19-ից մինչև նոյեմբերի 3-ը քննարկման էր դրվել «Հայաստանի Հանրապետությունում 2023-2025 թթ. ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Նախագծի հեղինակների կարծիքով՝ նախորդ, 2020-2022թթ.-ի ազգային ծրագրի գործողության ժամանակահատվածում նշանակալից օրենսդրական փոփոխություններ են կատարվել, որոնք զգալի ազդեցություն են ունենալու մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի արդյունավետության բարձրացման վրա:

Ըստ նրանց՝ 2023-2025թթ. ազգային ծրագրի նախագծի ընդունումը հնարավորություն կտա համակարգային ձևով շարունակել մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարը` իրավական դաշտի բարելավման, կանխարգելմանն ու կարողությունների հզորացմանն ուղղված համապարփակ միջոցառումների իրականացման, վարույթի իրականացման ընթացքում զոհակենտրոն և զոհերի իրավունքների պաշտպանությունը լիակատար ապահովող ընթացակարգերի կիրառման, խնդրով զբաղվող միջգերատեսչական ակտիվ համագործակցության, մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց սոցիալ-վերականգնողական ծառայությունների ընդլայնման միջոցով:

Այս բոլոր ձևակերպումները, ինչ խոսք, տպավորիչ են, սակայն, երբ առանձին նայում ենք զուտ բացահայտումների ու կանխարգելման արդյունքներին, ճիշտ հակառակ, հուսահատեցնող պատկեր է:

Այսպես, նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ 2021թ. ընթացքում նույնացվել է 31 զոհ, որոնցից 24-ը ենթարկվել է սեռական շահագործման, իսկ 7-ը`աշխատանքային: Նույնացված զոհերից 8-ը եղել է երեխա:

2022թ.-ին հարուցված և փոխանցված քրեական գործերով տուժող են ճանաչվել 3 անձ` սեռական շահագործման, և 11 անձ` աշխատանքային շահագործման կապակցությամբ:

Ըստ ՀՀ դատախազության, 2022թ. 1-ին կիսամյակի ընթացքում մարդկանց շահագործման վերաբերյալ հարուցվել է 4 քրեական գործ սեռական և աշխատանքային շահագործման վերաբերյալ: 2022թ. 1-ին կիսամյակի ընթացքում վերսկսվել է 2007թ. կասեցված սեռական շահագործման 1 քրեական գործ` 1 անձի վերաբերյալ, և 2013թ. կասեցված աշխատանքային շահագործման 1 քրեական գործ՝ 1 անձի վերաբերյալ:

2022թ. 1-ին կիսամյակում ՀՀ ոստիկանության կողմից արձանագրվել է մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման չորս դեպք, որոնցով հարուցվել են քրեական գործեր: Հարուցված քրեական գործերից 3-ը՝ աշխատանքային, իսկ 1-ը՝ սեռական շահագործման դեպքեր են:

Ամպագոռգոռ ծրագրային դրույթների ֆոնին նշված աղքատիկ ցուցանիշները խոսում են միայն այն մասին, որ իշխանությունների մոտ, արդեն ավանդույթի ուժով, լավ է ստացվում աննպատակ փիառվելը և գրավիչ խոստումները, իսկ արդյունքը տասներորդական մանրուք է։

Ցավոք, հանրությանը հրամցվել է բարի նպատակներով քողարկված հերթական անիմաստ շարադրանքը, ինչի արդյունքում կայքում գրանցվել է կողմ քվեարկածների աննախադեպ բարձր ցուցանիշ՝ 100 տոկոս։

Դե, իհարկե, իսկ ո՞վ է դեմ, որ պետությունը պայքարի սեռական ու աշխատանքային շահագործման դեմ, միայն թե որևէ մեկին չի հետաքրքրել, թե դա իրակա՞ն պայքար է, թե՞ հերթական քարոզ և յուրայիններին գրանտներով ապահովելու հնարք:

Խոսենք փաստերով:

Այս կենաց-ծրագիրը նախատեսում է աշխատատար և մեծ մարդկային ռեսուրսներ պահանջող միջոցառումներ, որոնք որևէ նորույթ չեն բովանդակային։

Վերը բերված թվային ցուցանիշները փաստում են բացահայտումների ակնհայտ ցածր, անհանգստացնող վիճակը, դրանք վկայում են այն մասին, որ չեն կիրառվում համալիր, պատկան մարմինների և շահառու կազմակերպությունների միջև փոխհամագործակցության գործնական քայլեր։

Շեշտը ծրագրում դրված է գրեթե ոչինչ չասող և գործնականում դյուրին կյանքի կոչվող, այսպես կոչված, իրազեկվածության միջոցառումների վրա, մինչդեռ խնդրի լուծման ուղղությամբ սոցիալական աջակցության հարցերն անտեսված են, ավելին՝ գրեթե հպարտությամբ ընդգծվել է, որ ազգային ծրագիրն էական ծախսեր չի ենթադրում։

Նախագծի հեղինակներին որևէ կերպ չի հուզել, թե այդ ինչ համալիր միջոցառումներ են պատրաստվում իրականացնել անմիջապես մարդկանց թրաֆիքինգի երևույթի տարածման պատճառները, դրանց նպաստող պայմանները վերհանելու, ինչպես նաև ոչ այնքան քողարկված հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ:

Ազգային ծրագրում ոչինչ ասված չէ, օրինակ՝ վեներական հիվանդությամբ տառապող երեխաների վերաբերյալ տվյալները անհապաղ պատկան մարմիններին փոխանցելու և կատարված հանցագործության փաստերը բացահայտելու ու կանխելու վերաբերյալ, մինչդեռ՝ 168.am-ի տեղեկություններով՝ նշված բուժհաստատություններում վեներական հիվանդություններով բուժվող անչափահասները բնավ սակավաթիվ չեն: Էլ չենք խոսում մասնավոր կարգով բուժումներ անցած դեպքերի բացահայտման ուղղությամբ աշխատանք տանելու անհրաժեշտության մասին։

Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ մարմնավաճառ կանայք, համաձայնության գալով հատուկ կրթական ղեկավարների հետ, անարգել կարող են իրենց երեխաներին տեղավորել այդպիսի գիշերօթիկ հաստատություններում և երկար ժամանակ բացակայել երկրից՝ արտերկրներում զբաղվելով մարմնավաճառությամբ: Ծրագրի հեղինակներին հուզե՞լ է արդյոք՝ քանի՞ այդպիսի երեխա է «սովորում» հատուկ հաստատություններում, և այնտեղ տևականորեն գտնվելը հոգեպես ու ֆիզիկապես առողջ երեխաների համար ինչպիսի՞ հետևանքների կարող է հասցնել:

Մտահոգիչ է նաև, որ արտերկրում կանոնավոր մարմնավաճառությամբ զբաղվող խմբերը չեն բացահայտվում, ինչը խիստ վտանգներ է իր մեջ պարունակում ոչ միայն երկրի հեղինակության, հոգևոր արժեքների և ազգային արժանապատվության պահպանման, այլև ազգային անվտանգության տեսանկյունից։ Կարելի էր ենթադրել, որ միջազգային պայմանագրեր ստորագրելու սիրահար իշխանություններն այս դեպքում ևս կձգտեին անհրաժեշտ միջազգային համագործակցության ապահովման, սակայն տպավորությունն այն է, որ սա առանձնապես որևէ մեկին չի հետաքրքրում։

Էլ ավելի անհանգստացնող է այդ ոլորտում անտրամաբանական, ներքին հակասություններով ուղեկցվող քաղաքականությունը։ Օրինակ՝ տարրական տրամաբանությունից զուրկ է այն, որ ստրիպտիզ գիշերային ակումբները փակելու փոխարեն՝ ընդամենը բավարարվել են այդպիսիք մասնակի սահմանափակելու տարբերակով:

Վերջապես, շատ զավեշտալի է, որ մի կողմից՝ պետությունը հանդես է գալիս թրաֆիքինգի դեմ պայքարի ազգային ծրագրով, մյուս կողմից՝ որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ հրապարակավ հանդես են գալիս հասարակաց տներ բացելու անհրաժեշտության առաջարկով:

Ծրագրի քննարկմանը ներգրավված են եղել տասնյակ պատկան մարմիններ և ոչ պետակական կազմակերպություններ, և շատ հետաքրքիր է, թե ինչպիսի՞ն է լինելու վերջիններիս արձագանքը՝ այն դրսևորվելու է «одобряем» միակենտրո՞ն, թե՞ սրտացավ տարբերակով։