Պապիկյանն ազգականներին է տեղավորում
«Հրապարակ» թերթը գրում է. «Մոտ 10 օր առաջ տեղեկացել էինք, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի կնոջ եղբայրը՝ Արմեն Մուրադյանը, նշանակվել է «Հայփոստի» տնօրենի ԺՊ Արայիկ Աբրահամյանի՝ լոգիստիկ գծով խորհրդական։ Նա նախկինում «Կոկա-կոլա» ընկերությունում առաքիչ է աշխատել, մեզ ասացին, որ նշանակվելու պահին արդեն երկար ամիսներ գործազուրկ է եղել:
Ընդ որում, նշանակվելիս պարզվել է, որ ինչ-որ փաստեր կեղծվել են, բայց, այնուամենայնիվ, նշանակումը եղել է, եւ Մուրադյանը բարձր վարձատրվող ու քիչ աշխատանք պահանջող պաշտոնի է նշանակվել` իր կենսագրությանն ու կրթական ցենզին չհամապատասխանող:
Դիմել էինք «Հայփոստ»` մեկնաբանություն ստանալու: Հարցրել էինք՝ նման անուն-ազգանունով անձ ընդունվե՞լ է աշխատանքի եւ ի՞նչ պաշտոն է զբաղեցնում: Բայց «Հայփոստից» զլացան անգամ «այո-ոչ» ասել, պահանջեցին գրավոր հարցում, պատասխանն էլ ուղարկեցին նամակով:
Մի խոսքով, երկար ոդիսականից հետո ստացանք «բաղձալի» պատասխանը. «Ձեր հարցման կապակցությամբ հայտնում ենք, որ հարցվող տվյալները հանդիսանում են աշխատակցի անձնական տվյալներ եւ չեն կարող տրամադրվել առանց աշխատակցի համաձայնության` «Անձնական տվյալների մասին» օրենքի... համաձայն: «Հայփոստ» ՓԲԸ-ն ապահովում է իր աշխատակիցներին վերաբերող գաղտնիությունը եւ երրորդ անձանց չի փոխանցում աշխատակիցներին առնչվող եւ պահպանման ենթակա տեղեկատվություն»:
Նախ՝ մեր հարցը որեւէ անձնական տվյալ չէր պարունակում, մենք «Փոստի» աշխատակցի տան հասցեն չէինք հարցրել, եւ երկրորդ` պետական բարձր պաշտոնյայի միջնորդությունը եւ իր ազգականին աշխատանքի տեղավորելը չեն կարող գաղտնի տեղեկություն համարվել: Նույնն է, որ քննչական մարմինը հանցագործի թույլտվությամբ միայն քրեական գործ հարուցի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել