Դատախազ Վարդապետյանը անցել է իր բուն առաքելությանը
ՀՀ դատախազությունն այսօր հաղորդագրություն է տարածել այն մասին, որ «քրեական հետապնդում է հարուցվել Մ.Ն.-ի նկատմամբ՝ ԵՊԲՀ-ին պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակության համար»։
Մ․Ն-ն՝ բժշկականի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանն է, ում հետապնդում են, որ ցուցմունք տա Արմեն Աշոտյանի դեմ։ Ճիշտ է՝ Աշոտյանն այս հետապնդման գլխավոր դերակատար է համարում Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին, սակայն մենք ի սկզբանե վստահ էինք, որ սա նորանշանակ դատախազ, Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական Աննա Վարդապետյանի աչալուրջ հսկողության տակ է իրականացվում։ Վերջինս ըստ ամենայնի անցել է իր բուն առաքելության իրականացմանը, այն է՝ ընդդիմադիրների նկատմամբ կեղծ հետապնդումներ իրականացնելուն։
Ինչ է գրում դատախազությունը այս հետապնդման մասին․
«Մ.Ն.-ն, հանդիսանալով «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի նախկին ռեկտորը, ինչպես անձամբ, այնպես էլ նույն հիմնադրամի կողմից ստեղծված «Հերացի» արհեստակցական կազմակերպության նախագահ Մ.Ս.-ի օժանդակությամբ, դիտավորությամբ, վատնման եղանակով, ծառայողական դիրքն օգտագործելով, կատարել է իրեն վստահված, իր տնօրինմանը հանձնված Հիմնադրամին պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն՝ 39 մլն 660 հազար դրամի չափով:
Մասնավորապես, Մ.Ն.-ն պայմանավորվածություն է ձեռք բերել Մ.Ս.-ի հետ՝ հիմնադրամի գումարները «Հերացի» կազմակերպությանը փոխանցելու, այդ գումարներով հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի հետ առնչություն ունեցող «Նավասար» ՍՊ ընկերության «Ծովասար» հյուրանոցային համալիրի տնօրեն Վ.Ս.-ից շուկայականից բարձր գներով հանգստի տներ ձեռք բերելու և ավել վճարվելիք գումարները Վ.Ս.-ին դարձնելու շուրջ: Վերոնշյալ արարքի կատարման համար Գլխավոր դատախազությունը Մ.Ն.-ի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցել:
Մ.Ն.-ին մեղսագրվում է հանցանքը կատարելու պահին գործող Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված՝ վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն (ներկայում գործող Քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված՝ վստահված գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն) հանցավոր արարքի կատարում:
Մ.Ս.-ի նկատմամբ ևս հարուցվել է քրեական հետապնդում հանցանքը կատարելու պահին գործող Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված՝ վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակության օժանդակություն (ներկայում գործող Քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված՝ վստահված գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակության օժանդակություն) կատարելու համար:
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ` կոռուպցիոն սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու ուղղությամբ:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
© 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել