Գերությունից վերադարձածին բանակ են զորակոչել
«Hraparak.am»-ը գրում է
«Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը հայկական կողմին հանձնեց ավելի քան 17 հայ ռազմագերու: Գաղտնիք չէ, որ թե՛ 44-օրյա պատերազմի, թե՛ սեպտեմբերի 13-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով մի քանի տասնյակ տղաներ հայտնվել են գերության մեջ:
Հայաստանի գործող իշխանությունները որպես «պետական գաղտնիք» չեն ասում, թե ի վերջո քանի հայ ռազմագերի է այս պահին գտնվում Ադրբեջանում: Մի կողմից թշնամի պետության ղեկավարն է հայտարարում, թե Ադրբեջանում հայ ռազմագերիներ չկան, մյուս կողմում էլ՝ Հայաստանի գործող իշխանությունները չեն հայտնում գերիների իրական թիվը: Բայց գերիների թեման այլ նրբություններ էլ ունի։
Եթե առաջին փուլում բոլորս անհամբեր սպասում էինք գերիների վերադարձին, Ադրբեջանից վերադարձող գերիներին հերոսացնում էինք, բժշկական օգնություն ցուցաբերում, խնամում և փայփայում, ապա ինչ-որ պահից սկսեցին քննադատել, թե՝ ինչու են նրանք գերի հանձնվել։ Սկսեցին խոսել, որ գերիների մի մասը դավաճաններ են, միտումնավոր են հանձնվում և այլն։
Այս թեման հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը շրջանառության մեջ դրեց՝ հայտարարելով, որ դեռ պետք է պարզենք, թե ով ինչ պայմաններում է գերի ընկել։ Բայց վերադարձող գերիների հետ կապված այլ թեմա էլ կա՝ նրանցից ոմանց կրկին զինծառայության են տանում։
Հոկտեմբերի 4-ին ադրբեջանական գերությունից ազատված Սասուն Կարապետյանը գերեվարվել էր այս սեպտեմբերյան դեպքերի ժամանակ։ Նրա ազգականներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ մեկ շաբաթ առաջ գերությունից վերադարձած տղան կրկին մեկնել է զինվորական ծառայության: Մեր զրուցակցի պնդմամբ՝ Ադրբեջանում գերությունից վերադարձած տղան մեզ մոտ չի ստացել ո՛չ կլինիկական, և ոչ էլ հոգեբանական աջակցություն։
Փոխարենը ստացել է բանակ մեկնելու ծանուցում, համաձայն որի՝ պետք է ավարտին հասցնի զինվորական ծառայությունը: «Տղայի ծնողները չեն ցանկանում այս մասին խոսել, քանի որ Սասունն ինքը ծառայությունն ավարտին հասցնելու պատրաստակամության մասին հայտնել է»,- ասաց մեր զրուցակիցը:
Բանն այն է, որ նա 2 տարվա ծառայությունից ութ ամիսը չի ծառայել և պետք է լրացնի։ Այսինքն, ենթադրվում է, որ գերությունը սանատորիա գնալուն համարժեք մի բան է եղել՝ զինծառայողը գնացել է, հանգստացել, հիմա վերադարձել է ու պետք է շարունակի իր ծառայությունը հայրենիքին։
Ռազմական փորձագետներից մեկը մեզ մի ուշագրավ դիտարկում էլ փոխանցեց՝ գերության մեջ գտնվող զինծառայողին ոչ միայն բուժում, հոգեբանական ռեաբիլիտացիա է պետք, այլ նրան նաև պետք է ստուգել՝ արդյո՞ք նրա հետ թշնամու անվտանգության մարմինները, հետախուզությունը աշխատանքներ չեն կատարել։ Պարզ ասած՝ պետք է ստուգվի՝ նրան վերբովկա արել են, թե՞ ոչ։ Այսինքն, այս պահին՝ առանց համապատասխան ստուգումների, նրան բանակ ուղարկելը հղի է տարբեր վտանգներով»։


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել