Մարդիկ, որոնք ասում են, թե Զանգեզուրի միջանցքը բխում է Ռուսաստանի շահերից, հանցագործներ են. Անդրանիկ Միհրանյան
Մարդիկ, որոնք ասում են, թե Զանգեզուրի միջանցքը բխում է Ռուսաստանի շահերից, հանցագործներ են։ Այս մասին Երեւանում «Լազարյան ակումբի» «Ռուս-հայկական հարաբերությունների պատմական անցյալը եւ ներկան» թեմայով նիստում, հոկտեմբերի 28-ին ասել է քաղաքագետ, Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պրոֆեսոր Անդրանիկ Միհրանյանը։
«Ո՞վ է ուզում այդ միջանցքը։ Այդ միջանցքը կտրելու է Հայաստանն Իրանից, եւ Հայաստանը կորցնելու է սեփական տարածքի վերահսկողությունը։
Ես կարդում եմ Օվերչուկի փաստաթուղթը, որտեղ ասվում է, որ այդ միջանցքը կառուցվելու է՝ Իրանով Հայաստանի շրջանցմամբ, եւ արդեն կառուցվում է։ Այդ դեպքում ես հարց ունեմ. իսկ ինչո՞ւ է այդ դեպքում պետք Զանգեզուրի այդ միջանցքը Հայաստանով։
Իբր դա լինելու է Հյուսիս-Հարավի մի մասը։ Ի՞նչ կապ ունի այդ միջանցքը Հյուսիս-Հարավ միջանցքի հետ։ Հյուսիս-Հարավն այլ ուղղություններով արդեն կա։ Եթե այդտեղ ինչ-որ բան պետք է անել՝ դա վրացական երկաթուղու մի կտորն է։ Վրաստանն արդեն քանի տարի պատժում է ոչ թե Աբխազիային, ոչ թե Ռուսաստանին, այլ Հայաստանին։ Եթե այդ մարդիկ Երեւանում լավ հարաբերություններ ունեն Արեւմուտքի հետ, թող ճնշում գործադրեն Վրաստանի վրա, որպեսզի բացեն երկաթուղին։
Ի՞նչ է զանգեզուրյան միջանցքը։ Ո՞վ է դրանով շահագրգռված։ Ես ոչ մի շահագրգռություն եւ այդ ճանապարհի ոչ մի օգուտ չեմ տեսնում Ռուսաստանի համար, ոչ մի հետաքրքրություն եւ օգուտ չեմ տեսնում նաեւ Հայաստանի համար։ Միայն երկու երկիր է շահագրգռված դրանով՝ Թուրքիան եւ Ադրբեջանը։
Ի՞նչ է՝ մենք աշխատելու ենք բարելավել իրավիճակը եւ նպաստավոր պայմաններ ստեղծել մեծ Թուրանի պլանի իրականացմա՞ն համար։ Չէ, չէ մի՛»,- նշել է Միհրանյանը։


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել