Զատուլինի հետ նման կերպ վարվելն ուղիղ հարված է հայ-ռուսական դարավոր բարեկամությանը․ Նորատ Տեր-Գրիգորյանց
«Իրավունք» թերթը գրում է․ ««Հայկական ժամանակը», վկայակոչելով իր տեղեկությունները, գրել է, որ ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է: «Զատուլինն այլեւս համարվում է անցանկալի անձ Հայաստանում: ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն այս քայլը հետեւյալ կերպ որակեց.
- Զատուլինի հետ նման կերպ վարվելը ամոթի ու լկտիության գագաթնակետն է, սա ուղիղ հարված է հայ-ռուսական դարավոր բարեկամությանը: Զատուլինն այն եզակիներից է, ով մշտապես արտահայտել է հայամետ դիրքորոշում, ու այսօր քննադատության համար նրա հետ այս կերպ վարվելը ուղղակի ստորություն է:
Սկսել եմ ամաչել, որ հայ եմ, այս ի՞նչ եք անում իմ ազգի գլխին, իմ ճանաչած հայն ընդունակ չէր նման էժան քայլի: Այս ամենը եկավ ՌԴ դեսպանատան մոտ ցույցերից, երբ գոռում էին, թե` դեմ ենք ՌԴ-ի հետ բարեկամությանը, դե քանդեք ամեն ինչ: Հետո ո՞ւմ եք ասելու, որ գան Ձեզ փրկեն: Ամերիկայի հե՞տ եք սկսել հարաբերություն հաստատել, իսկ դուք մտածո՞ւմ եք, որ Ամերիկան անգամ Հայաստանի տեղը չգիտի: Զատուլինի հետ նման կերպ վարվելը հիմքից հարված է հայ-ռուսական հարաբերություններին, այսքանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել