Զատուլինին անցանկալի անձ հայտարարելու ՀՀ իշխանությունների քայլը մտահոգության տեղիք է տալիս. Արցախի Աժ պատգամավոր
«Արցախի ժողովրդավարական կուսակցության» պատգամավոր Ստեփան Գեղամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«ՌԴ Պետդումայի պատգամավոր, հայ ժողովրդի և Արցախի մեծ բարեկամ Կոնստանտին Զատուլինին անցանկալի անձ հայտարարելու ՀՀ իշխանությունների քայլը մտահոգության տեղիք է տալիս։
Կոնստանտին Զատուլինը ռուսական այն եզակի խիզախ քաղաքական գործիչներից է, ով հետևողականորեն պաշտպանել է հայկական շահերը՝ անկախ ՀՀ-ում իշխող քաղաքական ուժից ու ղեկավարից, անկախ Ադրբեջանի քաղաքական ճնշումների փորձերից։ Այս առումով կարևոր եմ համարում նշել նաև այն փաստը, որ Արցախ այցելելու և Արցախի իշխանությունների հետ հանդիպումներ ունենալու համար նա դեռևս 2010 թ. հայտնվել էր Ադրբեջանի «սև ցուցակում»։
Հուսով եմ, որ ՀՀ իշխանությունները կվերանայեն իրենց այս որոշումը և կոչ եմ անում ՀՀ իմ գործընկերներին՝ իրավական խոչըդոտներ չստեղծելու Հայաստան և Արցախ Կոնստանտին Զատուլինի մուտքի համար»։


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Գվարդիոլան արդեն այնքան հանդիպումներ է անցկացրել, որ ես չեմ համարձակվի նրան խորհուրդներ տալ
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...