Բնակավայրերի մերձակա հատվածներում ադրբեջանական ԶՈՒ ներկայությունն ուղիղ սպառնալիք է քաղաքացիական բնակչության անվտանգությանը․ Արցախի ՄԻՊ
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցեր են կատարել Արցախի Մարտունու շրջանի Կարմիր շուկա, Թաղավարդ, Մյուրիշեն, Նոր Շեն և Ասկերանի շրջանի Մխիթարաշեն, Շոշ համայնքներ:
Այցերի նպատակն է արձանագրել 2020 թվականի պատերազմի հետևանքով շփման գծին մոտ տեղակայված քաղաքացիական բնակավայրերում առկա անվտանգային խնդիրներն ու բնականոն կյանքի կազմակերպման խոչընդոտները։
ՄԻՊ հաստատության կողմից բազմիցս բարձրաձայնվել է, որ քաղաքացիական բնակավայրերի մերձակա հատվածներում ադրբեջանական զինված ուժերի ներկայությունն ուղիղ սպառնալիք է քաղաքացիական բնակչության իրավունքների և անվտանգության համար և խաթարում է մարդկանց բնականոն կյանքը հարազատ բնակավայրերում։
Այցերի արդյունքներն ամփոփվելու են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից պատրաստվող հերթական արտահերթ զեկույցում։


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Գվարդիոլան արդեն այնքան հանդիպումներ է անցկացրել, որ ես չեմ համարձակվի նրան խորհուրդներ տալ
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...